Ереван, 26.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Լապշինի գործը՝ որպես քաղաքական բազմակողմ «գործարք». դրա նպատակներն ու հնարավոր հակաքայլերը

БЛОГ

Արմեն Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Նախօրեին Բելառուսի կողմից միաժամանակ Իսրայելի, Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքացի հանդիսացող բլոգեր Ալեքսանդր Լապշինին ադրբեջանական իշխանություններին արտահանձնելու «գործարքի» առանցքային նպատակն աղմուկն է՝ դիվանագիտական և քարոզչական աղմուկը, որն, ի դեպ, անհերքելիորեն փոխշահավետ է և՛ Մինսկի, և՛ Բաքվի համար: Նման եզրահանգման համար, համենայն դեպս, անհրաժեշտ հիմքեր է ստեղծում, վստահաբար, կողմերի միջև ամենբարձր մակարդակով փոխհամաձայնեցված(հաշվի առնելով ավտորիտար վարչակարգերի առկայությունն այդ երկրներում և, դրան հարակից, իրավական, դատական մարմինների կախվածությունը բարձրագույն իշխանություններից) գործողությունների շղթան, որը տեղ է գտել ցայժմ:

Նախ և առաջ, անհրաժեշտ է ընդգծել բուն արտահանձնման «գործարքի» հապճեպությունը, խորհրդավորությունը և Լապշինին լիովին նաև դիվանագիտական և հյուպատոսական միջամտությունից մեկուսացնելու իրողությունը: Վերոնշյալը ևս ավելի է մեծացնում դիվանագիտական և քարոզչական աղմուկն այդ խնդրի շուրջ:
Իսկ «քաղաքական առևտրի» ի՞նչ տարրեր է պարունակում և, առհասարակ, ի՞նչ նպատակներ են հետապնդում գործընթացի մասնակից կողմերից յուրաքնաչյուրը՝ հարցին նման հնչեղություն հաղորդելով:

1. Բելառուսի բարձրագույն իշխանությունների պարագայում սա հստակ հակաքայլ է՝ ընդդեմ Ռուսաստանի՝ հատկապես հաշվի առնելով վերջին շրջանում ռուս-բելառուսական հարաբերություններում աճած լարվածության իրողությունը, ինչպես նաև՝ սեփական հանրությանն ուղղված հստակ PR քայլ է՝ նախագահի «քաղաքական սկզբունքայնությունն» ու կշիռն ընդգծելու նպատակով: Մյուս կողմից, ընդառաջելով Ի.Ալիևի խնդրանքին, Ա.Լուկաշենկոն ձեռք է բերում հերթական խաղաքարտը, որը ցանկացած այլ նպատակով կարող է օգտագործել Բաքվի վարչակարգից որևէ այլ հարցում էական զիջումներ կորզելու նպատակով:

2. Ադրբեջանի դեպքում խնդրի կիրառելիությունն առավել բազմավեկտոր է՝
ա) Նախ և առաջ ընդգրկում է Հայաստանի, Արցախի դեմ, առանձնահատուկ ընդգծված անձամբ Ի.Ալիևի և նրա գլխավորած վարչակարգի հերթական դիվանագիտական «հաղթանակը» մատնանշելու, ՀՀ իշխանությունների «անկարողությունը» և՛ սեփական, և՛ միջազգային հանրության շրջանում ի ցույց դնելու ուղղությունները:
բ) Ուղղված է Հայաստան-Բելառուս, Ռուսաստան-Բելառուս հարաբերություններում լարվածության խորացմանը, ինչը նպատակ է հետապնդում նաև զուգահեռաբար նշված երկրների մասնակցությամբ և, որոշակի առումով, Ադրբեջանի շահերին հակասող տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացներում արհեստական խոչընդոտների առաջացնելու, նաև՝ Բելառուսի էներգետիկ ոլորտում, ի հակակշիռ Ռուսաստանի, որոշակի շահերի առարկայացնելու:
գ)Հստակ մեսիջ է՝ ուղղված ադրբեջանական հանրությանը, որի դրդապատճառը, վերջին օրերին Արցախ-Ադրբեջան սահմանային լարվածության հրահրման իրողության հետ համատեղ, երկրում առկա սոցիալ-տնտեսական ճգնաժամը ժամանակավորապես մոռացության տալուն, ադրբեջանական հասարակության կողմից արցախյան հիմնախնդրում դրական տեղաշարժերի պահանջը բավարարելուն միտված մակերեսային փորձերն են:

Հ.Գ.1. Ակնհայտ է, որ առկա դիվանագիտական և քարոզչական աղմուկը փոքր-ինչ մեղմվելուց հետո՝ գուցե ընդամենն օրեր անց, Ադրբեջանի իշխանությունները «կվաճառեն» Լապշինի ազատությունը Մոսկվային կամ Թել Ավիվին՝ կախված թե կողմերից որն առավել շահեկան առաջարկ կներկայացնի:

Հ.Գ. 2. Վերոնշյալը հաշվի առնելով՝ պետք է ծրագրվեն և հապճեպ կերպով իրականացվեն հայկական կողմի, որպես գործընթացի անուղղակի մասնակցի, հակաքաքայլերը, որոնք և՛ դիվանագիտական, և՛ քարոզչական հարթություններում պետք է ուղղվեն Ադրբեջան-Ռուսաստան, Ադրբեջան-Իսրայել, Բելառուս-Ռուսաստան, Բելառուս-Իսրայել հարաբերություններում առկա խնդիրների խորացմանը, այլ ոչ բնավ՝ նաև Երևանի դեմ ծրագրված վերոնշյալ գործողություններին անուղղակիորեն աջակցելուն:

Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира