ԿԺԴՀ-ն կարող Է նյութեր ունենալ 60 միջուկային մարտագլխիկների ստեղծման համար
ОБЩЕСТВО ԿԺԴՀ-ն կարող Է ունենալ նյութեր, որոնք բավական են 46-ից մինչեւ 60 միջուկային մարտագլխիկների ստեղծման համար: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 9-ին այս մասին հայտնել Է Հարավային Կորեայի «Չունան իլբո» թերթը՝ վկայակոչելով զինվորականների եւ հետախուզական ծառայությունների գաղտնի փաստաթուղթը, որը հայտնվել Է իր տրամադրության ներքո:
Այսպես, ենթադրվում Է, որ 2016 թվականի դրությամբ հյուսիսկորեական կողմի տնօրինության տակ կարող Էր գտնվել մինչեւ 758 կիլոգրամ հարստացված ուրան եւ մինչեւ 54 կիլոգրամ հարստացված պլուտոնիում: Մասնագետների հաշվարկներով՝ որոնք բերում Է հրատարակությունը, մեկ միջուկային մարտագլխիկի համար օգտագործվում Է կա՛մ 16 – 20 կիլոգրամ այդպիսի ուրան, կա՛մ 4 – 6 կիլոգրամ պլուտոնիում:
ԿԺԴՀ-ն անցյալ տարի կատարել Է երկու միջուկային փորձարկում եւ բալիստիկ հրթիռների ավելի քան 20 արձակում: 20017 թվականի հունվարին Փենյանը հայտարարել Է շուտով միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ արձակելու մտադրության մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности
2
При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт
3
До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank
4
Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по
новому адресу — ул. Ереванян, 3/4...
5
Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян



