Հռոմի պապն ընդունել Է կոռուպցիայի փաստը Վատիկանում, բայց դա նրան չի ընկճում
ОБЩЕСТВОռոմի Ֆրանցիսկոս պապը գիտի, որ Վատիկանում եւս կա կոռուպցիա, բայց դա նրան չի ընկճում: Այդ մասին քահանայապետը խոսել Է կրոնական վանական ուխտերի ու միաբանությունների ներկայացուցիչների հետ անցյալ տարվա նոյեմբերի 25-ին կայացած խորհրդապահական հանդիպմանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Civilt cattolica («Կաթոլիկական քաղաքակրթություն») կրոնական հրատարակությունը հրապարակել Է Ֆրանցիսկոսի ելույթը: Այդ մասին հայտնել Է Corriere della Sera թերթը, որն առանձին քաղվածքներ Է մեջբերել: «Վատիկանում կա կոռուպցիա: Բայց ես հանգիստ եմ: Եթե կա խնդիր, ես երկտող եմ գրում սուրբ Հովսեփին եւ այն դնում իմ սենյակում գտնվող արձանի տակ»,-ասել Է Ֆրանցիսկոսը:
«Իմ հանգստությունն աստվածային պարգեւ Է: Իմ ընտրվելու պահին ես կատարյալ հանգստություն Էի զգում: Եվ այդ զգացողությունն ինձ այլեւս չի լքել»,-խոստովանել Է քահանայապետը:
Նա նաեւ ասել Է, թե չի վախենում քննադատությունից: «Լավ Է, երբ քեզ քննադատում են: Դա իմ սրտովն Է: Որովհետեւ կյանքը լի Է թերիմացություններով եւ վեճերով: Բայց ամենաբարդ հարցերը տալիս են ոչ թե կրոնի աշխարհի ներկայացուցիչները, այլ երիտասարդությունը»,-հավելել Է Ֆրանցիսկոսը:
Իր քարոզներում Հռոմի պապը քանիցս կոռուպցիան համարել Է արդի աշխարհի չարիքը եւ հորդորել Է պայքարել այդ երեւույթի դեմ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Почему бывший министр обороны «заговорил сейчас»? «Паст».
2
Пашинян: Вопрос Нагорного Карабаха был решен в 1996 г, просто никто нам об этом не говорил
3
Вся страна стала заложницей страхов и тревог Пашиняна: «Паст»
4
Тотальный провал в Гюмри: «антиплитургии» - партийные собрания: «Паст»
5
«Почему стрелы были направлены именно в адрес “того, кто разнимает драку”. «Паст»



