Էյֆելյան աշտարակի շուրջն ապակե պատ կկանգնեցնեն ահաբեկիչներից պաշտպանվելու համար. Le Parisien
ОБЩЕСТВО Ֆրանսիայի մայրաքաղաքում Էյֆելյան աշտարակը, անվտանգության նկատառումներից ելնելով, կշրջափակեն անգնդակաթափանց ապակե պատով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Le Parisien թերթը:
Հրատարակության տվյալներով՝ 2,5 մետր բարձրությամբ պատը կկառուցվի արդեն այս աշնանը: Շինարարության արժեքը, որը կոչված Է պաշտպանել ահաբեկչական սպառնալիքից, գնահատվում Է 20 մլն եվրո:
Էյֆելյան աշտարակի շահագործման ընկերության (SETE) ղեկավար Բեռնար Գոդիերը ճշտել Է, որ խոսքը «անգնդակաթափանց պատնեշի մասին Է, որը կընդգրկի Էյֆելյան աշտարակի շրջակա այգիների մեծ մասը»:
Փարիզի 7-րդ օկրուգի քաղաքապետ Ռաշիդ Դատիի վարչակազմը չի պատասխանել այս տեղեկատվությունը մեկնաբանելու թերթի հարցմանը:
Դեկտեմբերի կեսին Ֆրանսիայի խորհրդարանը մինչեւ 2017 թվականի հուլիսի 15-ը երկարացրել Է երկրում 2015 թվականի նոյեմբերի 13-ի կատարված ահաբեկչությունից անմիջապես հետո սահմանված արտակարգ դրության ռեժիմը, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



