Լեդի Գագան «Գրեմմի»-ի մրցանակաբաշխությանը ելույթ կունենա Metallica խմբի հետ
ОБЩЕСТВО Լեդի Գագան Metallica խմբի հետ համատեղ ելույթ կունենա «Գրեմմի» երաժշտական մրցանակի հանձնման ընթացքում կայանալիք համերգում: Այդ մասին ԱՄՆ-ի ձայնագրման արվեստի եւ գիտության ազգային ակադեմիայի ներկայացուցիչները հայտնել են Twitter-ում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Բացի այդ, արարողությանը ելույթ կունենան կատարողներ Ադելը, Բրունո Մարսը, Քերի Անդերվուդը եւ Դեյվ Գրոլը, ինչպես նաեւ The Weeknd-ի ռեփերը՝ Daft Punk-ի կոլեկտիվի հետ համատեղ, հաղորդում Է Variety-ն:
59-րդ «Գրեմմի»-ի պարգեւատրման արարողությունը կկայանա փետրվարի 12-ին Լոս Անջելեսում:
«Գրեմմի»-ի անվանակարգորդները հայտարարվել են 2016 թվականի դեկտեմբերին: Բեյոնսեն, որն արդեն 20 երաժշտական պարգեւ ունի, մրցանակի Է առաջադրվել ինը կատեգորիաներում: Ութական անվանակարգեր են ստացել Ռիհաննան, Դրեյքը եւ Քանյե Ուեսթը:
«Գրեմմի»-ն համարվում Է աշխարհի ամենահեղինակավոր երաժշտական մրցանակներից մեկը: Այն Ձայնագրման ամերիկյան ակադեմիայի կողմից շնորհվում Է 1959 թվականից: Հաղթողներին ակադեմիայն անդամները որոշում են քվեարկությամբ:
1
Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности
2
При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт
3
До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank
4
Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по
новому адресу — ул. Ереванян, 3/4...
5
Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян



