Վրաստանի նախագահը մարտի 1-ին այցով կժամանի Բելառուս
МЕЖДУНАРОДНОЕՎրաստանի առաջին փոխվարչապետ, ֆինանսների նախարար Դմիտրի Կումսիշվիլին հանդիպում Է ունեցել Բելառուսի՝ Թբիլիսիում գտնվող կառավարական պատվիրակության ներկայացուցիչների հետ, քննարկվել են երկու երկրների հետագա համագործակցության հիմնական ուղղությունները:
Այդ մասին հայտնել Է Գրուզիա Online-ը՝ հղում անելով Վրաստանի ֆինանսների նախարարության մամուլի ծառայությանը:
Այցը կայացել Է կողմերի փոխնախարարների մակարդակով երկկողմ քաղաքական կոնսուլտացիաների հերթական փուլի շրջանակներում: Հանդիպման ընթացքում արծարծվել են ռազմավարական այն հարցերը, որոնք նպաստելու են երկու երկրների առեւտրատնտեսական հարաբերությունների խորացմանը: Բացի այդ, քննարկվել Է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի՝ մարտի 1-2-ին պլանավորված այցը Բելառուս:
«Մենք քննարկեցինք երկու երկրների տնտեսական համագործակցության հարցերը, առեւտրատնտեսական հարաբերությունների խորացման հնարավորությունները եւ հնարավոր ներդրումային նախագծերը»,-ասել Է Վրաստանի ֆինանսների փոխնախարար Նիկոլոզ Գագուան՝ ամփոփելով հանդիպման արդյունքները:
Իր հերթին Բելառուսի արդյունաբերության փոխնախարար Ալեքսանդր Օգորոդնիկովը Կումսիշվիլիի հետ հանդիպումից հետո հայտարարել Է, որ Բելառուսի իշխանությունները շահագրգռված են մասնակցելու այն նախագծերին, որոնք իրականացվում են Վրաստանում: «Մենք գիտենք, որ ձեզ մոտ զարգանում են առողջարանները, եւ, համապատասխանաբար, մեր շինարարական ծառայություններն ենք առաջարկել՝ դրանք ձեր երկրում իրականացնելու համար»,-ասել Է Օգորոդնիկովը:
Ռուսաստանի եւ Բելառուսի միջեւ համագործակցության հիմնական ուղղություններն են՝ գյուղատնտեսությունը, տրանսպորտը եւ զբոսաշրջությունը:
Ռուսաստանի եւ Բելառուսի միջեւ արտաքին առեւտրական շրջանառությունը 2016 թվականին կազմել Է ավելի քան 76,2 մլն դոլար, այդ թվում՝ Վրաստանից արտահանումը կազմել Է մոտավորապես 18,3 մլն դոլար, իսկ Բելառուսից ներմուծումը՝ մոտավորապես 58 մլն դոլար:
1
Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»
2
В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанные
3
Что такое хантавирус и как он распространяется?
4
Bloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активов
5
Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»



