Ереван, 16.Февраль.2026,
00
:
00
ВАЖНО


Այսօր ապրիլյան պատերազմում զոհված Նորայր Գասպարյանը կդառնար 21 տարեկան

ОБЩЕСТВО

ԾՆՈՒՆԴԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ ՀԵՐՈՍՍ

ՆԵՐԵՑԵՔ ՄԵԶ ՏՂԱՆԵՐ
ԺՊԻՏՈՎ ՏՂԱՆ՝ ՆՈՐԱՅՐ ԳԱՍՊԱՐՅԱՆ
Կյանքում լինում են դեպքեր,կարծես վատ երազ տեսնես ու չկարողանաս այդ երազից արթնանալ:Այդպիսի մի վատ երազ էլ տեսա 2016 թվականի ապրիլի 2-ին, երբ ազերիները նենգաբար լայնածավալ հարձակում գործեցին Արցախ –Ադրբեջան սահմանագծում:Ասում եմ երազ,որովհետև նմանատիպ պատմություն ինձ պատմել էր տատս, երբ շատ փոքր էի՝ Գերմանիայի հարձակումը ԽՍՀՄ-ի վրա: Պատմում էր, թե ինչպես մեր մատղաշ շիվերը կտրվեցին թշնամու ձեռքով: Ու հիմա նույնը ազգիս ամենալավ սերուցքի հետ տեղի ունեցավ:
Երբ արցախյան հակամարտությունն սկսվեց հայրենասեր հայորդիները համախմբվեցին և ստեղծելով ազատատենչ ջոկատներ գնացին հայրենիքը պաշտպանելու: Նրանք գիտեին ինչի են գնում, պատրաստ էին մեռնելու միայն սերունդներին ժառանգեին ազատ անկախ Հայստան: Արցախը շատ էր տառապել նենգ թշնամու ձեռքին՝ մեր գեղեցկուհին տարիներով գերի էր եղել:
Պատերազմական տարներին էլ ստեղծվեց մեր ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԸ: Հպարտ եմ հայրենիքովս ու նրա կայացած բանակով: 1994 թվականին կնքված զինադադարից հետո էլ մեր նենգ թշնամին հավատարիմ չէր մնում կնքված պայմանագրին և ժամանակ առ ժամանակ ոտնձգություններ էր կատարում սահմանում ու անընդհատ զինծառայողների մեջ զոհեր էինք ունենում: Մեկ զինվոր կորցնելն արդեն շատ էր մեր համար:
Հանրապետությունում առկա ներքաղաքական սոցիալական իրավիճակներին ըմբռնումով էինք մոտենում, արդարացնելով վիճակը՝ հեղափոխություն ապրած և պատերազմող երկիր ենք: Մտածում էի, եթե արու զավակ ենք ունենում ՝ նա արդեն հայրենիքինն է ու բոլորիս պարտքն է ծառայել հայրենիքին:
Երբ հայրենիքս՝ Հայաստան-Արցախ, սկսեց ծաղկել՝ բնակարանաշինություն, եկեղեցաշինություն, հանգստի և վայելքի կենտրոնների բացում, նոր ժամանակակից ստանդարտներին համապատասխանող հյուրանոցային և առևտրային համալիրների ստեղծում, ներքուստ հպարտություն էի ապրում ՝ նշանակում է ունենք ամուր, հզոր, ժամանակակից ստանդարտներին համապատասխանող սպառազինված բանակ:
Մեր հայորդիներն էլ դպրոցի նստարանից, զենքին չտիրապետող, մեկնում էին Բանակ իրենց պարտքը կատարելու հայրենիքի առաջ: Մտածում էին, ի՞նչ է որ, երկու, տարի է էլի, կծառայեն ու կվերադառնան, ԲՈՒՀ-ում կշարունակեն իրենց ուսումն ու էլի կծառայեն հայրենիքին, արդեն իրենց ընտրած մասնագիտությամբ: Բոլորս մեծ պատվով էինք նայում Եռաբլուրում հանգչող տղաների շիրիմներին ու անընդհատ բարձրաձայնում անուն առ անուն ՝ պատիվ ունենք: Սևազգեստ մայրերն իրենց թոռներին հպարտորեն պատմում էին հերոս որդիների սխրանքների մասին, հոգու խորքում սգալով նրանց կարոտը…
Ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված և ոչմի ՝ տասնութից քսան տարեկան հայորդիներ, չգիտեին, որ պատերազմ են գնացել:
Հարյուրից ավել ճրագ մարեց: Նայում եմ նրանց լուսանկարներն ու սիրտս մարում է, մենք չկարողացանք խնայել այն սերնդին, ում համար զոհվեցին այն յոթ հազար հոգին, այն, ում մեծացրեցինք առանց լույսի: Ու հիմա նրանց հոգիներն են լույս ու փարոս դարձած լուսավորում ու ջերմացնում սահմանը պաշտպանող իրենց ընկերներին: Ամեն գիշեր բացում եմ նրանց լուսանկարները, նայում նրանց աչքերին, ասում բարի գիշեր տղեք, կներեք մեզ, մենք չկարողացանք Եռաբլուրի տղաների արածը ձեր համար պահպանենք, ներեցեք մեզ, որ ձեր երազանքներն այդպես էլ մնացին երազանքներ: Բացում եմ նրանց ֆեյսբուքյան էջերը ու կարդում նրանց վերջին գրառումները՝ քիչ մնաց երկու ամսից տանը կլինենք:
Երբ առաջին անգամ բոլոր հերոսների լուսանկարները միասին հրատարակվեց նրանց մեջ մի շող կարծես հույս էր տալիս ու ասում .<<Մենք ձեր հետ ենք, չտխրեք>> Այդ շողը հերոսներից մեկն էր, որն իր ժպիտով ասում էր .<<չնայած երկու ամսից տուն էինք գնալու, բայց մենք այլ կերպ չէինք կարող>>: Գտա Ժպիտով տղային՝ կապանցի Նորիկ Գասպարյանն էր, ով հերոսաբար զոհվել էր ապրիլի երկուսին, նա իր ժպիտով վաղվա օրն էր բերում: Ժպիտով տղան Կապանի մշակույթի տան <<Պարող աստղեր>> ստուդիայի պարուսույց էր, սովորում էր Մանկավարժական համալսարանի մշակույթի բաժնում: Երբ սկսեցի ուսումնասիրել նրա ապրած այդքան կարճ ու լուսավոր կյանքը, տեսա, թե որքան գործ է հասցրել կատարել և որքան սեր է վաստակել դեռ քսան տարեկան պատանին: Նա իր վերջին պարը պարեց մարտի դաշտում, երբ նստեց իր հրամանատարության տակ գտնվող տանկը և դուրս ելավ նենգ թշնամու դեմ: Վերջին անգամ խոսել էր եղբոր հետ՝ գնում եմ պատերազմ, եթե պետք լինի գլուխս էլ կտամ ձեր համար:
Նորոյի ֆեյսբուքյան էջում նրա ընկերներից մեկը գրել է. .
- Ինչպես կարելի է բառերով փոխանցել այս ցավը: Ինչպես կարելի է չլացել ու չսգալ: Ես աղոթում էի՝ հավատալով, որ ԴՈՒ հետ կգաս...Կգաս ու նորից քո զրնգուն ձայնով կխոսես, կատակներ կանես, կծիծաղես, կպարես նորից...ՆՈՐԻՑ...Գիտեմ, որ ԴՈՒ հիմա երկնքից նայում ես մեզ, բոլորիս... Իմ ընկեր…Իմ հերոս...Ես հավետ կպահեմ քեզ. քո կերպարն իմ հիշողության մեջ, իմ հոգում...
Ամբողջ քաղաքն է հիմա սգում այս անտանելի ցավը, և ոչ ոք այդպես էլ մինչև վերջ չի հավատում... Հիմա ամեն ինչ թվում է դատարկ ու անիմաստ. ԴՈՒ չկաս: 
Այնքան շատ էին այդպես էլ չասված խոսքերը, չսկսված գործերը... Երազանքներ, որոնք ԴՈՒ տարար քեզ հետ...
Այո, դեռևս սեր չտեսած և կյանքից հեռացած, այո, վախը կորցրած և պատրաստ կանգուն լինելուն՝ հանուն հայրենիքի, հանուն ապագայի: Տղաների շնորհիվ է, որ այսօր ունենք կանգուն հայրենիք, կարո՞ղ եք մեկ վայրկյան մտածել, թե ինչ կլիներ, եթե նրանք այդպես արիաբար չպայքարեին ոսոխի դեմ:
Հերոս տղաների զոհվելու քառասուն օրն էր,գնացի Կապան՝ Նորոյի հետքերով: Ինձ հետաքրքիր էր հերոսի բարի լույսն ու նրա անցած ճանապարհը: Նրանց տունը, ինչպես կապանացիներն են ասում ՝ փռի թաղում է: Բարձրահարկ շենքը գտնվում է չորս կողմից շրջապատված սարերի ներքո: Եվ այդ հզոր էներգիայով լեցուն վայրում էլ ծիլ էր առել հերոս Նորոն,ով սահմանից սահման էր մեկնել,պարող և տանկիստ,ով մեկ վայրկյան անգամ չվարանելով կյանքն հանուն հայրենիքի: Աշխատում էի ամեն ինչին նայել նրա աչքերով ու դիմացի սարի լանջին գտնվող էլեկտրասյան լարերի վրայից նույն առկայծող լույսն ինձ աչքով էր անում ու կրկին ասում.-<<Ամեն ինչ լավ է լինելու>>: Կապանցիները մեծ ոգևորությամբ էին պատմում իրենց հերոսի մասին, մի պահ մոռոացած,որ նա այլևս երկրային չէ, հետո թախծում էին, նրանք սպասում էին իրենց հերոսին, այն ժպիտով տղային,ով իր վերադարձով կրնապատկելու էր իրենց քաղաքի ժպիտը: Ընկերները պատմում էին, որ Նորոյի հետ ամեն օրը տոն էր,աշխատում էր բոլորի կյանքում գեղեցիկ պահերն ավելացներ: Դասընկերուհիներից մեկը նրան պատմել է,որ ինքը միշտ երազել է ունենալ տղայի խաղալիք՝ ուղղաթիռ,սակայն ծնողները միշտ տիկնիկներ են նվիրել: Նորոն մտապահել է աղջկա ցանկությունը և Վերջին զանգի տոնին դսաընկերուհուն նվիրել է իր երազած խաղալիքը: Իսկ իր երազանքները ,կարծես բոլորը հետմահու իրականություն դարձան՝ Պարարվեստի միության պատվավոր անդամ, Պարավեստի վաստակավորի կոչում,
Նորիկ Գասպայանի անվան մրցանակ՝ Ամենամյա լավագույն պարող:

Նորոյի ֆեյսբուքյան գրառումներից.

16.03.2014թ.
Խնայեք միմյանց,հիմա այնպիսի ժամանակներ են,որ դժվար է գտնել իրական և արժեքավոր, իսկ մենք էլ մեր հիմար հպարտության պատճառով,ամեն մի փոքր սխալից,հրաժարվում ենք մեր երջանկությունից: Պետք է սովորենք ներել և գնահատել այն ամենը,ինչ ունենք

03.10.015թ.Ես արդեն վաղուց եմ այստեղ, չգիտեմ ինչու, ինձ թվում է, թե ես արդեն մի քանի դար է այստեղ եմ ու չունեմ հետդարձի ճանապարհ ու մնալու եմ հավետ: Չեք կարող պատկերացնել ինչպես եմ ամեն ինչ և բոլորին կարոտել: Կարոտել եմ իմ սենյակը,իմ մահճակալը: Ամենից շատ կարոտել եմ իմ հոգատար մայրիկին, իմ հիասքանչ հորը ու աշխարհում ամենակարգին եղբորը: Ինչպե՜ս եմ ամեն ինչ կարոտել, ինչպե՜ս կուզեի ձեր կողքին լինել: Ձեր կողքին… Կարոտում եմ ամեն ինչ,իմ ամենաներին: Կարոտում եմ ընկերներիս,որոնց հետ միշտ լավ եմ զգացել, իմ գործերը և նրանց ,ովքեր միշտ այնտեղ են եղել:Ինչքա՜ն եմ ձեզ սիրում ու կարոտում:Եվ այս ամենը կրկին է լինելու և ավելի լավ, քան առաջ: Ես հավատում եմ այդ օրվան:

Պետք է գնալ այնտեղ,որտեղ ինքդ ես ուզում,այլ ոչ թե այնտեղ,որտեղ, կարծես, պետք է լինես:
Պետք է գնաս ոչնչից չվախենալով: Ու քո մոտ ամեն ինչ կստացվի: Սա է ճիշտը:

Դա շատ չէ , ընդամենը մեծ կյանքի փոքրիկ մասն է…

23.11.2015թ.
Տարիներն ինչ արագ են անցնում ու կարծես ինձ այդքան էլ շատ չի մնացել:

09.11.2015թ.
Այսօր ինձ համար շատ կարևոր օր է՝ ծննդյան օրն է մայրիկիս, ով ինձ կյանք ու ապրելու ուժ է տվել: Մամ ջան շնորհավորում եմ տոնդ ու մաղթում ամենալավը,առողջ եղիր և թող բոլոր երազանքներդ իրականություն դառնան: Ես ու Միշկան էլ այնպես կանենք, որ դու միշտ հպարտանաս մեզանով: Մամ ջան, այսպիսի խոսքեր հազվադեպ եմ ասում,բայց իմացիր,ես ուղղակի գժվում եմ քեզ համար: ԳԺՎՈՒՄ ԵՄ…

Վերջապես եկավ իմ կյանքի,երևի թե, ամենասպասված թվականը՝ 2016 թվական, իսկ թե ինչու՞ սպասված,որովհետև այս տարին իմ ու շատ զինվորների ուվալնյատի տարին է: Թող այս տարին լինի հաջողություններով լի, թող բոլոր մարդիք լինեն երջանիկ, թող կատարվեն բոլորի երազանքները: Սիրեք իրար ու եղեք սիրված: Իսկ իմ հարազատներին ասեմ՝ ձեզ շատ եմ սիրում և շուտով կլինեմ ձեր կողքին: Շնորհավոր Նոր Տարի հարազատներս:

Նրա վերջին գրառումն է՝ Ամենինչ լավ է նույնիսկ այն ժամանակ,երբ ամենինչ շատ վատ է:
Սա իմ կյանքի նշանաբանն է…

Նրա ընկերներից Ալիսա Հայրապետյանը գրել է՝
Չգիտակցված մահը մահ է, գիտակցված մահը անմահություն: Առավոտից հայրենասիրության էտալոն դարձած էս մտքի շուրջ եմ մտածում: Փորձում էի ինչ-որ ձևով հասկանալ էդ գիտակցված մահ կոչվածը, փորձում էի ինքս ինձ հետ անկեղծ լինել ու ինքս ինձ հարցրեցի` պատրաստ եդ հրաժարվել ամեն ինչից, գույնզգույն կյանքիցդ, խոստումնալից ապագայից, մարդկանցից, ում սիրում ես, ու հանուն ուրիշների ներկայի ու սիրուն ապագայի ուղղակի չլինել: Գիտեմ, որ ամոթ ա, բայց մինչև վերջ վստահ չէի... Ու գիտեք ինչն ա ապշելու. ինքը իմ տարիքի տղա էր, ֆանտաստիկ տաղանդավոր, մենք շատ լավ հասկանում էինք, որ իր ապագան բոլորիս համար ա հպարտության պատճառ դառնալու: Գիտեինք, որ իր նման ՄԱՐԴԻԿ կյանքում շատ չեն հանդիպում, բայց, ի տարբերություն ինձ, ինքը առանց մի վայրկյան մտածելու ու կասկածելու գնաց դեպի էդ գիտակցված մահը, գնաց, զոհեց իրան հանուն վաղվա օրվա, ապացուցեց, որ արևի տակ տեղ ունենալու համար պետք ա պայքարել, բայց էդ արևը իր համար չէր, այլ մեր....
Խոնարհվում եմ քո առաջ, 
Շնորհակալ եմ քեզ, 
Պատիվ եմ ունեցել,

27.01.2017թ. Օլյա Օհանյան ի գրառումից
Պարը նրա համար կյանք էր. ..
Կյանքը նրա համար Սեր էր. ..
Սերը նրա համար Հայրենիք. ..
Հայրենիքը նրա համար հավերժությունն էր. .
Հավերժությունը նրա համար թռիչք էր դեպի անմահություն. ...
ՆՈՐԱՅՐ ԳԱՍՊԱՐՅԱՆ. ..
Թե բացվի վարագույրը և չտեսնեք շարքում, չտխրեք հանկարծ. ..կգամ. ..կգամ. ..ԿԳԱՆՔ..
Թե հնչի երգը և ես չպարեմ, չտխրեք հանկարծ. ..կգամ. ..կգամ. ..ԿԳԱՆՔ. ..
Թե հանկարծ հնչի ,, ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ...,, չխղճաք հանկարծ. ..կգամ. ..կգամ...ԿԳԱՆՔ..
Դռները բաց պահեք...կգամ. ..կգամ. ..կգանք...

Послание Католикоса: Наши души тревожатся из-за многочисленных нападок на нашу Святую Церковь Архиепископа Микаэла Аджапахяна 17 февраля выпишут из больницыВласти Армении передали Австрии обвиняемого в совершении краж гражданинаАкция в защиту Гарегина Второго в соборе Святых Гевондянц в БербанкеСледственный комитет «опровергнув», по сути фактически подтвердил: «Паст»«Серии» нападок на Национальную идентичность: «Паст»Впечатляющая заявка «Сильной Армении» и неприкрытая паника «Гражданского договора»: «Паст»Чем мешает Николу Пашиняну видеоролик Гимна? «Паст»Человек с гражданством другой страны не может быть кандидатом в премьер-министры Армении - Пашинян о КарапетянеПашинян уволил главу Агентства по защите персональных данных МинюстаМакрон хочет лишать права участия в выборах за антисемитизмХудатян и Копыркин обсудили вопрос продления срока эксплуатации второго энергоблока Армянской АЭСTeam Holding объявляет о начале второго этапа размещения долларовых облигаций; Андеррайтер - Freedom Broker Armenia.Кремль подтвердил новый раунд трехсторонних переговоров на следующей неделе Глава миссии ЕС в Армении: С августа 2025 года у нас есть свободный доступ ко всем участкам границыОплату услуг Ucom теперь можно осуществлять через Fast Shift «Сказка о царе Салтане» братьев Андреасян превзошла в России предпродажи всех последних сказокПредставители армянской Диаспоры призывали власти РА и ААЦ урегулировать все разногласияПатрульные самолеты ВМС США провели разведку вблизи ИранаТрамп анонсировал визит в Китай в апрелеСоздают хаос, а затем думают, как его преодолеть: «Паст»Противоположная сторона… антицерковной «реформы»: «Паст»Ucom предлагает корпоративным клиентам комплексную услугу по построению внутренних сетей С какой политической силой будет участвовать на выборах «Страна для жизни»? «Паст»На пути к разрушению церкви «хватается за пену»: «Паст»Еврокомиссия объявила о мерах по ускорению производства дронов и систем противодействия имВодитель пострадавшего вследствие камнепада на проспекте Мясникяна автомобиля рассказал, как это былоВ Армении начнет работать монетизация YouTubeСуд в Германии приговорил к тюремному сроку гражданина США по делу о шпионаже в пользу КитаяЮнибанк стал членом А-уровня Армяно-британской торгово-промышленной палаты Зимние приключения продолжаются в Myler: Idram&IDBankСовет Европы согласился лишить дипломатического иммунитета бывшего генсека в связи с делом Эпштейна Сила одного драма — общественной организации Матeмик Учёные впервые исследовали банки Дарвина с помощью уникального лазерного метода без вскрытияРубен Варданян: Я представляю армянский народ здесь, на этом суде, не боюсь никакого наказания или решенияПервый трейлер «Дьявол носит Prada 2» — смех, интриги и стильВалерий Царукян продолжит карьеру в «Ахмате»В Москве состоится масштабное шоу скрипача-виртуоза Самвела АйрапетянаТрамп: Иран поступил бы глупо, если бы не заключил сделку с СШАНетаньяху обсудил в Вашингтоне с Уиткоффом и Кушнером переговоры США с ИраномК каким ещё мерам прибегнет Пашинян, чтобы сорвать Собрание епископов? «Паст»Попытаются применить «западный» сценарий в «армянизированном» варианте: «Паст» В прошлом ЭСА на протяжении многих лет оказывала поддержку Церкви: «Паст»В Польше создают военный резерв повышенной готовностиSCMP: в Китае обнаружили антитело для борьбы с лихорадкой SFTSВновь открылся филиал IDBank «Нор Норк»Вице-президент США Дж. Д. Вэнс прибыл в резиденцию премьер-министра Республики АрменияЕвропа пытается вредить взаимодействию России и Закавказья — ЛавровСуд над бывшим премьером Арцаха Рубеном Варданяном в Баку продолжится 10 февраляФСБ объявила, что подозреваемые в покушении на замглавы ГРУ Владимира Алексеева признали вину