Բրազիլիայի և Արգենտինայի թիմերը ընկերական հանդիպում կանցկացնեն Ավստրալիայում
СПОРТՖուտբոլի Բրազիլիայի և Արգենտինայի ազգային թիմերը ընկերական հանդիպում կանցկացնեն Ավստրալիայում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հանդիպումը կկայանա Մելբուռնի «Մելբուռն Կրիկետ Գրաունդ» մարզադաշտում, որը տեղավորում է 100 հազար երկրպագու: Հանդիպումը նախատեսված է անցկացնել հունիսի 9-ին:
Այս թիմերի՝ միմյանց հետ վերջին հանդիպումն եղել է նոյեմբերի 10-ին, որտեղ աշխարհի 2018 թվականի առաջնության որակավորման փուլում Բրազիլիայի հավաքականը խոշոր`3:0 հաշվով գերազանցել է Արգենտինային: Ընդհանուր առմամբ, երկու թիմերը մրցել են 112 անգամ` 45-ում հաղթել են բրազիլացիները, 41-ում արգենտինացիները, 26 հանդիպում ավարտվել է ոչ-ոքի:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



