Թբիլիսիում կանցկացվի հիդրոԷներգետիկային նվիրված միջազգային կոնգրես
ОБЩЕСТВОՓետրվարի 15-16-ին Թբիլիսիում կանցկացվի «ՀիդրոԷներգետիկա. Կասպիական եւ Կենտրոնական Ասիա» միջազգային կոնգրեսը եւ ցուցահանդեսը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, «Spitnik Վրաստան»-ին հայտնել են Vostock Capital ընկերությունում:
«Միջազգային կոնգրեսը պրոֆեսիոնալ հարթակ Է երկխոսության, փորձի փոխանակման, որոշումներ գտնելու եւ իշխանության ու բիզնեսի ներկայացուցիչների ջանքերի համախմբման համար՝ տարածաշրջանում հիդրոԷլեկտրակայանների շինարարության եւ արդիականացման մի ամբողջ շարք նախագծերի արդյունավետ իրագործման նպատակով»,-հայտնել են կոնգրեսի կազմակերպիչ ընկերությունում:
Միջոցառման ընթացքում կներկայացվեն Թուրքիայում, Հայաստանում, Վրաստանում, Ադրբեջանում, Իրանում, Ռուսաստանում, Տաջիկստանում եւ Ղրղզստանում ինչպես խոշոր, այնպես Էլ միջին ու փոքր ՀԷԿ-երի նոր շինարարության եւ նորոգման ավելի քան 40 նախագծեր: Նախագծերի նախաձեռնողները կկարողանան համագործակցության հնարավորություններ փնտրել միջազգային կազմակերպությունների հետ:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



