Դուշանբեից Տաշքենդ է մեկնել 25 տարվա ընթացքում առաջին ինքնաթիռը
ОБЩЕСТВО25 տարվա ընդմիջումից հետո Դուշանբեից Տաշքենդ Է մեկնել առաջին մարդատար ինքնաթիռը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Տաջիկստանի «Սոմոն Էյր» ավիաընկերությունում հայտնել են, որ ինքնաթիռը կատարել Է տեխնիկական չվերթ, իսկ կանոնավոր թռիչքները կվերականգնվեն փետրվարի 20-ից:
Պլանավորվում Է նաեւ կազմակերպել չվերթեր Ուզբեկստանի այլ քաղաքներ:
Մարտ ամսվա վերջից չվերթերի թիվը կհասցվի երկուսի, թռիչքները կկատարվեն երկուշաբթի եւ հինգշաբթի օրերին:
Երկու նախկին խորհրդային հանրապետությունների միջեւ մինչ օրս օդային եւ ավտոբուսային ուղեւորատար հաղորդակցություն չկար: Տաջիկստանի եւ Ուզբեկստանի միջեւ ուղիղ թռիչքները դադարեցվել Էին 1993 թվականին քաղաքական հարաբերությունների սրման պատճառով: Երկրների միջեւ նախկինի պես գործում Է այցագրային ռեժիմը:
1
Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак Карапетян
2
По новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян»
3
Что будет если 102-я российская военная база выйдет из Армении?
4
Ни один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак Карапетян
5
Всё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян



