Կարգին Հայկոն չորրորդ երեխային սպասելու լուրերի մասին
ЛАЙФՀամացանցում լուրեր են տարածվել, որ դերասան Հայկ Մարությանը՝ Կարգին Հայկոն, ու կինը՝ Իվան, սպասում են իրենց չորրորդ բալիկին: Ըստ շրջանառվող լուրերը՝ Հայկն ու Իվան չեն պարզել երեխայի սեռը, ուզում են անակնկալ մատուցել իրենք իրենց:
Տարածված լուրերի իսկությունը պարզելու համար Tert.am Life-ը խոսեց Հայկի հետ: Դերասանը չհերքեց, բայց և չհաստատեց լուրերը՝ նշելով, որ չի ցանկանում խոսել անձնական կյանքին վերաբերող նորությունների մասին:
«Իմ շրջապատում էլ ոչ ոքի հետ չեմ խոսում այդ թեմայով: Դա նեղընտանեկան հարց է»,- նշեց դերասանը:
Հիշեցնենք, որ Հայկն ու Իվան ծանոթացել են 13 տարի առաջ՝ 2004 թվականին: Նրանք 3 երեխա ունեն՝ Ալիսան, Արթուրը և Ադելը:





1
При поддержке Ucom в Ереване прошли ежегодные соревнования по гонкам дронов «Mini Whoop Drone Racing...
2
IDBank представил цифровую платформу Rate.Trading на выставке Toon Expo.Invest 2026
3
Аршака Карапетян отвечает на комментарии
4
Европейский курс Армении между обещаниями и обязательствами
5
Что будет, если выведут 102-ю базу? Аршак Карапетян



