Comedy Club-ի անդամների կանանց look-երը
ФОТОComedy Club ռուսական հումորային հեռուստաշոուի անդամները ճանաչված են ամբողջ Ռուսաստանում, ինչպես նաև Հայաստանում և մի շարք այլ երկրներում։ Գաղտնիք չէ, որ անդամների ու տնօրենների զգալի մասը հայեր են։
cosmo.ru-ն գրում է, որ հիմանական ուշադրությունը մշտապես տղաների կողմն է։ Նրանք ներկայանում են իրենց հումորով ու գնալով ավելի շատ երկրպագուներ ձեռք բերում։
Ժամանակի ազատ ու անկախ տղաները տարիների ընթացքում հասուն գործարար տղամարդկանց են վերածվել և բնական է, որ նրանք ամուսնացած են, իսկ շատերը երեխաներ ունեն։ Ահա, թե ովքեր են ու ինչ տեսք ունեն հայտնի հումորիստների կանայք։
Լեյսան Ուտյաշևա
Պավել Վոլյայի կինը ՏՆՏ հեռուստաալիքով հեռարձակվող «Պարեր» հաղորդաշարի հաղորդավարուհին է։ Բեմում նա երկար զգեստներ ու խոշոր աքսեսուարներ է կրում, իսկ կյանքում նախընտրում է հարմարավետ իրեր հագնել։
Քրիստինա Ասմուս
Դերասանուհի Քրիստինա Ասմուսը Գարիկ Խառլամովի կինն է։ Նա հայտնի է նրանով, որ շատ է սիրում անձնական ոճաբանների հետ աշխատել, այդ պատճառով էլ նրա կերպարները չափազանց տարբեր են ստացվում։
Ժաննա Մարտիրոսյան
Գարիկ Մարտիրոսյանի կինը լավ գիտի, թե որտեղ ինչ է պետք հագնել։ Նա հագնվում է ըստ առիթի ու վայրի։
Էլինա Ջանիբեկյան
Արթուր Ջանիկբեկյանը Comedy Club-ի գլխավոր պրոդյուսերն է։ Նրա կինը դերասանուհի Էլինա Ջանիբեկյանն է։ Էլինան սիրում է տարօրինակ իրեր, որոնք հեշտ են համադրվում միմյանց հետ։
Անժելիկա Րևա
Ալեքսանդր Րևայի կինը նախընտրում է մարզակոշիկներ ու օվերսայզ բլուզներ կրել, իսկ հատուկ առիթների դեպքում նախընտրում է մարմինն ընդգծող զգեստներ։
Օլգա Գալիգինա
Վլադիմիր Գալիգինի կինը սիրում է ցուցադրել մարմինն ու իր առավելությունները։ Նա նախընտրում է կիպ ու հնարավորինս բաց զգեստներ, և պետք է նշել, որ ոչ միշտ է դրանք ճաշակով համադրում։
Վիկտորիա Գալուստյան
Կանացի կերպարները Միխայիլ Գալուստյանի կնոջ գլխավոր խաղաքարտն են։ Նա հետևում է նորաձևության թրենդներին ու շատ ճաշակով է համադրում դրանք։