Ереван, 26.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Խորհրդարանի ընտրության ամենակարեւոր ցուցակը. «Ժամանակ»

ПОЛИТИКА

«Ժամանակ» թերթը գրում է.

«Թեեւ ապրիլի 3-ին պարզ կլինի, թե ինչ հարաբերակցություն կունենա Հայաստանի խորհրդարանում ուժերի դասավորությունը, այնուհանդերձ՝ առկա գործընթացը արդեն իսկ վկայում է, որ խորհրդարանի ընդհանուր բովանդակությունը կամ պատկերը ավելի շուտ խճանկար կհիշեցնի, անգամ ոչ միայն ընդհանուր պատկերի իմաստով, այլ նաեւ առանձին ուժերի:

Այս ամենում, սակայն, կա առանցքային նշանակության մի հարց, որն իրականում օրակարգային կարող է դառնալ խորհրդարանական ընտրություններից հետո: Խոսքը Հայաստանում կապիտալի բաշխվածության պատկերի մասին է: Հայաստանում բիզնեսի եւ իշխանության սերտաճածությունը նորություն չէ, այն հանդիսացել է թե՛ համակարգային գլխավոր խնդիրներից մեկը, թե՛ հայաստանյան ներքաղաքական զարգացումների առանցքային խթաններից, մոտիվատորներից մեկը: Խորհրդարանը, ըստ էության հանդիսացել է հայաստանյան կապիտալի բաշխվածության հայելային արտապատկերը:

Եվ այս իմաստով, երբ խորհրդարանում ակնհայտորեն հասունանում է խճանկարային նոր պատկեր, երբ ավելի ու ավելի պարզ է դառնում, որ նոր խորհրդարանը իրենից ներկայացնելու է բովանդակային խճանկար, առաջ է գալիս կապիտալի, այսինքն՝ առանցքային հարցը: Խոսքը այն մասին է, որ եթե ունենում ենք խայտաբղետ խորհրդարան, ապա դա նշանակում է, որ համանման վիճակ է նաեւ ֆինանսատնտեսական հարթության, կապիտալի բաշխվածության առումով: Ավելին՝ մեծ հաշվով հենց կապիտալի դաշտում առկա խայտաբղետ վիճակն է, որ բերել է նաեւ քաղաքական գործընթացների խճանկարայնության շեշտակի աճի:

Այդ իմաստով խորհրդարանական ընտրություններից հետո խնդիրը դառնում է այն, թե ինչ զարգացումներ են ծավալվելու տնտեսական, կապիտալի դաշտում վերադասավորումների իմաստով: Ինչպիսի ուժերի հարաբերակցություն է ձեւավորվելու այդ դաշտում, որը պետք է բերի 2022 թվականի խորհրդարանի արդեն առավել որոշակի եւ հստակ պատկերի: Դա պահանջելու է հստակեցում նաեւ կապիտալի դաշտում, ինչը գործնականում անխուսափելի է դարձնում սեփականության որոշակի վերաբաշխման գործընթացը:

Ընդ որում, այստեղ իրավիճակը ամենեւին նույնական չէ «կուլակաթափությանը», եւ սեփականության վերաբաշխումը հազիվ թե տեղի ունենա ագրեսիվ եղանակով: Եղանակը կլինի ներիշխանական պայմանավորվածությունների տարբերակը, անվտանգության որոշակի երաշխիքներով: Ընդ որում, գործընթացը կլինի տեւական եւ թերեւս կարտահայտվի մի շարք տնտեսական գործարքների տեսքով, որ կլինեն համակարգի տարբեր ներկայացուցիչների միջեւ, կամ նոր ներդրումների, որոնք կփոխեն տնտեսական ստատուս քվոն եւ կձեւավորեն արդեն քաղաքական նոր ստատուս քվոյի որոշակիացման տնտեսական հիմքերը:

Խորհրդարանի ներկայիս ընտրությունը պարզապես «ջրի երես» է դուրս բերում սեփականության վերաբաշխման գործընթացի թիրախները, բացահայտում է թույլ օղակները, որպիսին կհանդիսանան անձինք կամ խմբերը, որոնք ներկայիս քաղաքական գործընթացում կցուցաբերեն առավել անմրցունակություն եւ կարձանագրեն դիրքերի զգալի հետընթաց: Այդպիսի մի շարք գործիչներ արդեն հայտնի են, ցուցակը կամբողջանա թերեւս ապրիլի 3-ից հետո: Եվ սա է ըստ էության լինելու խորհրդարանական «ընտրությունների» ամենակարեւոր ցուցակը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира