«Երազում տեսել եմ ինչ-որ մեկին, բայց ջուր չի տվել». Անուշկա Մարգարյան
ЛАЙФԱյսօր սիրահարների հովանավոր Սուրբ Սարգիս զորավարի տոնն է: Այս տոնին նախորդող գիշերը երիտասարդներն աղի բլիթ են ուտում, որի հետ կապում են իրենց փեսացուի կամ հարսնացուի երազահայտնությունը:
Past.am-ը զրուցել է սիրված դերասանուհի Անուշկա Մարգարյանի հետ՝ պարզելու, թե նա ինչպես է պատրաստվում նշել սիրահարների օրը. «Ինչ-որ առանձնահատուկ կերպով չեմ պատրաստվում անցկացնել օրս, ավելի շուտ՝ դեռ չեմ որոշել: Ամենայն հավանականությամբ տանը կլինեմ»:
Հարցին, թե արդյոք ինչ-որ մեկի համար նվեր պատրաստել է, դերասանուհին ժպտալով պատասխանեց. «Ոչ, նվիրել չեմ պատրաստվում, իսկ կստանամ, թե ոչ, չեմ կարող ասել»:
Սիրված դերասանուհին անկեղծացավ, որ տոնին նախորդող գիշերն աղի բլիթ է կերել. «Երազում տեսել եմ ինչ-որ մեկին, բայց ջուր չի տվել: Չգիտեմ՝ դա ինչ է նշանակում: Չեմ կարող ասել՝ հենց նրա՞ն էի ուզում տեսնել, թե ուրիշ մեկին»:
Զրույցի վերջում Անուշկան հավելեց. «Բոլոր սիրահարներին մաղթում եմ, որ իրար պահեն, երբեք չկորցնեն միմյանց: Դա շատ կարևոր է, քանի որ կարող են իրար շատ սիրել, բայց մի աննշան սխալի պատճառով իրենք էլ չհասկանան՝ ինչպես կորցրին միմյանց: Թող միշտ աշխատեն իրենց հարաբերություններն ամեն գնով պահպանել»:
Մարիամ Նալբանդյան