Արթիկում փլուզվել է բազմաբնակարան շենքի տանիք
ОБЩЕСТВО ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Շիրակի մարզային փրկարարական վարչության 911 ծառայությունը փետրվարի 11-ին ժամը 11:00-ին ահազանգ է ստացել Արթիկ քաղաքից՝ բազմաբնակարան շենքի տանիքի փլուզման վերաբերյալ:
Դեպքի վայր մեկնած Արթիկի հրշեջ-փրկարարական ջոկատը պարզել է, որ ձյան շերտի հաստության պատճառով փլուզվել է Սասունցի Դավիթ 3/2 բնակելի շենքի տանիքի մի հատվածը:
ՀՀ ԱԻ ՇՄ փրկարարական վարչության պետ, փրկարար ծառայության գնդապետ Արթուր Կարապետյանի փոխանցմամբ՝ հիմնականում փլուզվել է ընդհանուր տանիքի 150 քառակուսի մետր հատվածը, իսկ այս պահին փլուզման վտանգ էլ կա 120 քառակուսի մետր տարածքի: Զոհ և ավերվածություն չի գրանցվել: Բնակիչներին տարհանման խնդիր չկա:
«Տեղյակ է պահվել Արթիկի քաղաքապետարան, կազմվել է հանձնաժողով, որն էլ ուսումնասիրություններից հետո կմշակի քայլեր:Հանձնաժողովը կուսումնասիրի նաև վտանգի ենթակա մյուս շենքերը կամ սեփական տները»,-նշեց Արթուր Կարապետյանը՝ փաստելով, որ ըստ անհրաժեշտության աշխատանք կատարելու դեպքում, փրկարարական ծառայության կողմից կձեռնարկվեն անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ ժապավենապատում կամ տարհանում, բայց այս պահի դրությամբ դրա անհրաժեշտությունը չկա:
Արմենուհի Մխոյան
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



