«Անի պլազա» հյուրանոցի համարներից մեկում հայտնաբերվել է ՌԴ քաղաքացու դի՝ կտրված դաստակներով
ОБЩЕСТВОԱյսօր «Անի պլազա» հյուրանոցից ստացած ահազանգով հյուրանոց են մեկնել Քննչական կոմիտեի քննչական խումբը` Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի պետ Վիգեն Մոսրոպյանի գլխավորությամբ, որոնք հյուրանոցի համարներից մեկում հայտնաբերել են տղամարդու դի:
Պարզվել է տուժողի ինքնությունը, վերջինս Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է, ազգությամբ` վրացի: Նրա ձեռքի դաստակները կտրված են եղել: Դեպքի վայրում հայտնաբերվել է նաև գրություն:
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացրին, որ դեպքի վայրում աշխատում են քննիչները՝ պարզելու մահվան հանգամանքները:
Ըստ Shamshyan.com-ի՝ մահացածը Համզադեհ Զուրաբ Թամեզիևիչն է՝ 24 տարեկան։ Մահացածի պարանոցը կապկպված է եղել կպչուն ժապավենով։
1
Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак Карапетян
2
По новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян»
3
Что будет если 102-я российская военная база выйдет из Армении?
4
Ни один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак Карапетян
5
Всё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян



