Գյումրիում նշեցին ավանդական դարձած «Գյումրու ձմեռ» միջոցառումը
ОБЩЕСТВОԳյումրու «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքում փետրվարի 11-ին նշվեց ավանդական դարձած «Գյումրու ձմեռ» միջոցառումը: Ինչպես անցած տարի, այս տարի ևս այն համընկավ երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնի հետ և մարզական միջոցառումները համեմվեցին մշակութային ու ազգային տարրերով: Գյումրու քաղաքապետարանի նախաձեռնությամբ միջոցառմանը մասնակցում էին քաղաքապետարանի ենթակայության տակ գործող մանկապարտեզները, մարզական և մշակութային հաստատությունները, քաղաքի դպրոցները և հարյուրվոր գյումրեցիներ, ովքեր եկել էին մասնակից լինելու հետաքրքիր մարզամշակութային միջոցառման: Պարանի ձգում, շախմատ, դահուկավազք, վոլեյբոլ, շախմատ և այլ մարզաձևերի մրցումներ անցկացվեցին մշակութային համույթների և անհատ կատարողների ելույթների ներքո, իսկ ձմեռային տեսարանը տեղում իրենց կտավներին էին հանձնում Գյումրու Մերկուրովի անվան նկարչական դպրոցի սաները: Ամենուր նաև հյուրասիրություն էր՝ ներկաներին բաժանվեցին աղի բլիթներ:
Միջոցառմանը մասնակցում էին թեմակալ առաջնորդ Միքայել Եպիսկոպոս Աջապահյանը, Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, փոխմարզպետներն ու փոխքաղաքապետերը և այլք:
Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ու Շիրակի մարզպետը ողջունեցին ու շնորհավորեցին ներկաներին՝ մաղթելով բոլորին տոնական բարձր տրամադրություն ու ակտիվ մասնակցություն միջոցառումներին: Մարզական միջոցառումներից ու խաղ-մրցույթներից բացի, ինչպես Գյումրու այնպես էլ մարզի որոշ համայնքների դպրոցները փորձել էին ներկայանալ ճոխ հյուրասիրությամբ՝ ամեն մեկը յուրովի ներկայացնելով տոնի մասին իր պատկերացումը: Այս անգամ եղանակը բարեհաճ էր ակտիվ հանգստի բոլոր սիրահարների համար և օրն իրոք տոնական էր։
1
Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности
2
При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт
3
До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank
4
Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по
новому адресу — ул. Ереванян, 3/4...
5
Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян



