Ереван, 05.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Հայաստանում դաշինքներն ուժի ցուցադրման անուղղակի ձև են. Արմեն Բադալյան

ИНТЕРВЬЮ

Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը կարծում է, որ Հայաստանում դաշինքները ուժի ցուցադրման անուղղակի ձև են: Tert.am-ի հետ զրույցում նա նշեց, որ մեծ կուսակցությունները հիմնականում այդ դաշինքները ձևավորում էին, որպեսզի ժողովրդին ցույց տան, թե տեսեք՝ «մենք այնքան լավն ենք, այնքան հզոր ենք, որ բոլորը գալիս են մեզ են միանում: Բադալյանը նաև խոսեց այն մասին, թե ինչու քաղաքական ուժերը չկարողացան մեծ դաշինքներ ստեղծել: 

-Ո՞րն է պատճառը, որ դաշինքները դեռ չձևավորված քաղաքական ուժերը լքում են այն: Ինչ-որ լայն կոնսոլիդացիաների մասին էր խոսվում, սակայն հանկարծ պարզվեց, որ բոլորովին այն կազմը չէ, ինչը որ ակնկալվում էր, գոնե այս պահի դրությամբ: Խոսքը և՛ Ծառուկյան, և՛  Օհանյան-Օսկանյան դաշինքների մասին է: 

- Սխալ տպավորություն է, որ  եթե ընտրություններին մասնակցում է իշխանությունը, ապա  այնտեղ պետք է ընդդիմադիր մեգադաշինք ձևավորվի: Ընտրություններին մասնակցում է իշխող քաղաքական ուժը, մասնավորապես ՀՀԿ-ն, իսկ ընդդիմությունն ընտրություններին չի մասնակցում, մասնակցում են ազատ քաղաքական ուժերը: Այսինքն՝ ընտրություններում ոչ թե իշխանություն-ընդդիմություն հակամարտություն է, այլ ցուցադրվում է մրցակցություն  տարբեր ուժերի միջև: Եվ հաշվի առնելով այն, որ տարբեր ուժեր տարբեր գաղափարներ ունեն, բնականաբար, նրանց մոտ չստացվեց այդ միավորումը: Այստեղ նաև կար դաշինքների ձևավորման սխալ մոտեցում: Այն տպավորությունն էր, որ հիմնականում դաշինքի հիմքում ոչ թե գաղափարն էր, այլ ձևական ինչ-որ բաներ են:  Բացի «Ելք» դաշինքից, որը քիչ թե շատ գաղափարի վրա է հիմնված: «Ելք» դաշինքը գոնե համեմատաբար հավասարազոր ուժերից է բաղկացած, բայց ԲՀԿ-ի դեպքում դա չենք կարող ասել: «Ծառուկյան» դաշինքում հիմնականում մարդ-կուսակցություններ են՝ ՄԱԿ-ը, ՀՀՇ-ն, ՍԴՀԿ-ն: Դրանք դաշինքին ոչինչ չեն տալու, փոխարենը խորհրդարանում մանդատ ստանալու հնարավորություն են ունենում: Նույնն էլ Օսկանյան-Օհանյան դաշինքի վերաբերյալ կարելի է ասել՝ «Երրորդ Հանրապետությունը», Դեմոկրատական կուսակցությունը, ԱԻՄ-ը որպես այդպիսին չկան, դրանք մարդ-կուսակցություններ են: Տպավորություն է, որ այդ կուսակցությունները հավաքվում են մի ուժի շուրջը, որպեսզի մտնեն խորհրդարան: Դաշինքներ այդպես չեն ձևավորում: Կարևոր է նաև, որ դաշինք կազմող քաղաքական ուժերը նույն ուղղվածությունը և հնարավորությունը ունենան: Իսկ այդ դաշինքներում այս բոլոր սկզբունքները խախտվում են: Հետևաբար, եթե դրանք խախտվում են, ստացվում է այն, ինչը որ ունենք այսօր:

-Բայց հենց սկզբում էլ ակնհայտ չէ՞ր, որ հավանական դաշինքների  քաղաքական ուժերը տարբեր ուղղվածություններ և հնարավորություններ ունեն:

-Հենց սկզբից պարզ էր, բայց նրանք հույս ունեին մեծ դաշինք ստեղծել Հանրապետականի դեմ, բայց դա էլ չէր աշխատի: Այն ժամանակ խոսում էին «Համախմբման» շուրջ դաշինք կազմելու մասին՝ Սեյրան Օհանյանի գլխավորությամբ, բայց Գագիկ Ծառուկյանը դեռ չէր մտել քաղաքականություն: Ծառուկյանը հունվարին ասաց, որ մտնում է քաղաքականություն և նա չէր կարող լինել երկրորդը «Համախմբում»–ի այդ մեգադաշինքում, բնականաբար, «Համախմբման» կողմից ձևավորվելիք այդ մեգադաշինքն ի չիք դարձավ, և փաստորեն, ԲՀԿ-ի կողմից սկսվեց նույն մեծ դաշինքի ձևավորման գործընթացը տեղի ունենալ: Արդյունքում ո՛չ մեկը շահեց, ո՛չ էլ մյուսը: Ի վերջո, այդ դաշինքները ուժի ցուցադրման անուղղակի ձև են: Մեծ կուսակցությունները հիմնականում այդ դաշինքները ձևավորում էին, որպեսզի ժողովրդին ցույց տան, թե տեսեք՝ մենք այնքան լավն ենք, այնքան հզոր ենք, որ բոլորը գալիս են մեզ են միանում: Ոչ թե դաշինքի ձևավորման սկզբունքներն էին հաշվի առնվում, այլ դաշինքի ձևավորմամբ փորձում էին նախընտրական կամպանիայի PR անել: Իսկ քանի որ դաշինքի ձևավորման սկզբունքը չպահպանվեց, այդ PR-ը չաշխատեց: 

- Իսկ կարելի է ասել, որ «Ելք» դաշինքը կայացած է, չնայած այն հանգամանքին, որ շատ ավելի մեծ կոնսոլիդացիայով կարող էր լինել, օրինակ՝ «Ժառանգություն», ՀԱԿ:


-ՀԱԿ-ի հետ դաշինքը չէր կարող լինել այն պարզ պատճառով, որ Լևոն Տեր-Պետրոսյանը տարածքների հանձնման գաղափարն է առաջ քաշում, իսկ «Ելք» դաշինքը այդ գաղափարին կողմ չէ: «Ժառանգության» դեպքում էլ չէր կարող լինել, որովհետև Ժառանգության մեջ անորոշ իրավիճակ է: Այդ կուսակցությունը հիմնական մեխը դրեց «Համախմբման» վրա՝ հույս ունենալով, որ նախկին պաշտպանության նախարարի ղեկավարությամբ մեծ դաշինք կլինի, որը չստացվեց: Իսկ «Ելք» դաշինքն էլ դրան բացասական վերաբերվեց: Այնպես որ «Ելք»-ի շուրջ նույնպես մեգադաշինք չէր կարող ձևավորվել:

Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2%