Առողջ սնունդ`որակյալ սեռական կյանք
ФОТОՄասնագետները պնդում են, որ սննդամթերքի տեսակից է կախված սեռական և վերարտադրողական կյանքի որակը: Ինչպես մարդը կսնվի այդպես էլ իրեն կդրսևորի անկողնում: Նրանք պնդում են, որ սնվելու և սեքսի ախորժակները խիստ փոխկապակցված են:
Մասնագետները սեռական առողջության համար շատ կարևոր են համարում ֆոսֆորով հարուստ մթերքները, հատկապես ձուկը:
Նրանք պնդում են, որ ուժող խթանիչ ներգործություն ունեն նաև մրգերը և բանջարեղենը: Առանձնացվում են հատկապես ծաղկակաղամբը և գազարը:
Ընկույզը, նուշը և պիստակը կարևոր ընդեղեններ են համարվում այս գործում:
Տարածված կարծիք կա, որ ալկոհոլը կարող է խթանել սեռական ակտիվությունը:
Սակայն այս ամենին հակառակ, մասնագետները պնդում են, որ ալկոհոլի շատ օգտագործումը լյարդին ստիպում է արտադրել հսկայական քանակի ֆերմենտներ, որոնք քայքայում են տղամարդու սեռական ցանկության հորմոնը` տեստոստերոնը:
Ժամանակակից հետազոտություններով պարզվել է, որ միջին տարիքի տղամարդկանց զգալի մասը չի կարողանում էրեկցիայի հասնել անգամ երեք կում լիկյորից հետո:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: