Սոնա-Դավիթ զույգն առաջին անգամ խոսում է իրենց հարաբերությունների մասին
ФОТОԱռաջին հայացքից չափազանց տարբեր թվացող այս զույգն արդեն տևական ժամանակ է միասին է: Ռեփեր Դավոն և «Մասնագիտությամբ լրագրող» Սոնան առաջին անգամ Wnews.am-ում խոսում են իրենց հարաբերությունների մասին:
Վառ, երիտասարդ ու…սիրահարված՝ Սիրո տոնի առթիվ ավելի հաճելի զրուցակիցներ հնարավոր չէր գտնել:
Ե՞րբ եւ ի՞նչ պայմաններում կայացավ ձեր առաջին հանդիպումը:
Սոնա – 2008 թվականին ես աշխատում էի Հանրային հեռուստաընկերությունում, իսկ Դավիթը այդ տարիներին ամենաակտիվ գործող ռեփերներից էր, այնպես որ մեր առաջին հանդիպումը նկարահանման ֆորմատում էր։
Դավիթ – Ես շատ լավ եմ այդ նկարահանումը հիշում, որովհետև եկան մեր տուն, ամբողջ տունը խառնեցին իրար՝ լավ ֆոն գտնելու համար, ժամերով հարցազրույց արեցին, որից մոնտաժից հետո եթերում թողեցին մի քանի վայրկյան։
Սոնա- Անկեղծ ասեմ՝ ռեպորտաժը շատ երկար էր ստացվել ու մենք գիտեինք, որ միակ մարդը, ով չի նեղանա մեզնից ու ադեկվատ կվերաբերվի մոնտաժին, Դավիթն էր: Իրեն էլ մոնտաժեցինք։

Ինչպե՞ս գործնական հանդիպումը վերածվեց մեծ զգացմունքի:
Դավիթ– Առաջին հանդիպումից հետո ծանոթացանք, բայց առանձնապես չընկերացանք, երկրորդ անգամ հանդիպեցինք չորս տարի հետո մեր ընկերների՝ Աելիտայի ու Կարենի հարսանիքին, դրանից հետո էլ սկսեցինք ակտիվ շփվել սկզբում օնլայն, հետո ՝օֆլայն։
Սոնա– Ժամադրության մասին ցանկացած թեմայից ես շեղվում էի, որովհետև ինձ թվում էր, որ մենք շատ տարբեր ենք թե՛ կերպարներով, թե՛ ապրելակերպով, և օնլայն շփումը բավական է։ Հետո ինձ համոզեցին դուրս գալ հանդիպման Դավոյի պատմությունները քաղաքի ամենահամեղ նարնջով տորթի մասին։ Գնացինք տորթ ուտելու, պարզվեց՝ տորթը այդքան էլ լավը չէր, բայց մենք իրար հետ խոսելու ավելի շատ ընդհանուր թեմաներ ունեինք, քան պատկերացնում էի։
Մանրամասները՝ Wnews.am-ում:
1
Почему Арман Татоян не участвовал в слушаниях по делу политзаключённых? «Паст»
2
Где искать следы отмывания денег? «Паст»
3
Просто решили не возбуждать уголовное производство — и… всё. «Паст»
4
Отныне не «спонтанно», а организованно. «Паст».
5
Пашинян: Вопрос Нагорного Карабаха был решен в 1996 г, просто никто нам об этом не говорил



