Հանրապետությունում դժվարանցանելի ճանապարհներ կան
ОБЩЕСТВОՀայաստանի ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 12-ի ժամը 09:00-ի դրությամբ հանրապետության տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Դժվարանցանելի է Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածը:
Մ-10 ավտոճանապարհի Վարդենյաց լեռնանցքում, Տիգրանաշենի, Ոսկեպարի ոլորաններում եւ Սյունիքի, Արարատի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Արարատի մարզի Վեդի եւ Սյունիքի մարզի Կապան քաղաքներում տեղում է ձյուն:
Ռուսաստանի ԱԻՆ Հարավային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների, բաց՝ մարդատար ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում:
Արցախում դժվարանցանելի են Մ-12 ավտոճանապարհի Գորիս-Բերձոր հատվածը եւ Քարվաճառ-Սոթք ավտոճանապարհը:
1
Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности
2
При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт
3
До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank
4
Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по
новому адресу — ул. Ереванян, 3/4...
5
Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян



