Իվետա Մուկուչյանի և Արամ MP3-ի «Դաշտերով» տեսահոլովակի պրեմիերայի հետաքրքրիր դրվագները
ФОТОBlognews.am-ը գրում է.
Փետրվարի 11-ին «Դալմա Գարդեն Մոլ»-ում տեղի ունեցավ Արամ MP3-ի և Իվետա Մուկուչյանի Դաշտերով տեսահոլովակի պրեմիերան: Միջոցառմանը ներկա էին բազմաթիվ երկրպագուներ, ովքեր անահմեբեր սպասում էին գույգի ելույթին, իսկ համերգ-շնորհանդեսը վարում էր դերասան Արսեն Գրիգորյանը: Երեկոյի հետաքրքիր պահերը ներկայացնում է BlogNews.am-ը ներկայացնում է իր ընթերցողներին:
Մինչ տեսահոլովակի պրեմիերան Արամը և Իվետան կատարեցին իրենց երգացանկից մի քանի ստեղծագործություն: Նրանք համերգին կրում էին Դիանա Շատվերյանի մոդելավորած հագուստները, որոնք հատուկ ստեծվել էինք տեսահոլովակի համար:
«Դաշտերով» կատակ-երգը «խոպանում» գտնվող տղայի եւ նրան սպասող աղջկա մասին է, որը դաշտերով, լեռներով, ձորերով հասնում է իր սիրելիի մոտ: Այս տեսահոլովակում գյուղական միջավայրը, ներկայացնում ենք ավելի ժամանակակից ոճում»,-Blognews.am-ի հետ զրույցում նշեց Արամը: Երաժշտության հեղինակը դիջեյ Սերժոն է, խոսքերը գրել է Ավետ Բարսեղյանը, իսկ տեսահոլովակի ռեժիսորն է Արամայիս Հայրապետյանը:
«Բացի այն որ իմ և Արամի երաժշտական նախասիրությունները համընկնում են, մենք նաև լավ ընկերներ ենք: Կարծում եմ՝ արդյուքնում բավականին հաջող աշխատանք է ստացվել»,-BlogNews.am-ի հետ զրույցում նշեց Իվետա Մուկուչյանը:
Դե իսկ զույգի տեսահոլովակն արդեն հասանելի է համացանցում:
Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի
Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի