Արարատի մարզի Նոյակերտ համայնքում ՏԻՄ ընտրություններն անցնում են առանց միջադեպերի
ПОЛИТИКАԱրարատի մարզի Նոյակերտ համայքնում փետրվարի 12-ին ընթանում են համայնքի ղեկավարի հերթական ընտրությունները: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում 13/1 ընտրական տեղամասի ընտրական հանձնաժողովի նախագահ Մարիետա Խաչատրյանը հայտնեց, որ ժամը 16:30-ի դրությամբ 1529 ընտրողից ընտրությանը մասնակցել է 645-ը:
«Ընտրություններն անցնում են շատ նորմալ, առանց որեւէ միջադեպի: Այս պահի դրությամբ չենք ստացել ոչ մի դիմում-բողոք»,- ընդգծեց Մարիետա Խաչատրյանը:
Պայքարն ընթանում է երկու թեկնածուների՝ ՀՀԿ անդամ Հովհաննես Հարությունյանի եւ անկուսակցական Էդուարդ Սարգսյանի միջեւ:
Լիլիթ Մաճկալյան
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения?



