Համբուրգի օդանավակայանը 1 ժամով փակվել է տարօրինակ հոտի պատճառով
ОБЩЕСТВОԳերմանիայի Համբուրգ քաղաքի օդանավակայանը ժամանակավորապես տարհանվել է, երբ տերմինալի տարածքը տարօրինակ բույրով է լցվել, իսկ ներսում գտնվող մարդկանց մոտ սրտխառնոց, աչքերի բորբոքում և շնչահեղձություն է սկսվել:
BBC-ի հաղորդմամբ` տեղում աշխատում են փրկարարներն ու հրշեջները: Կատարվածի պատճառները պարզվում են:
Օդանավակայանն ամբողջությամբ փակվել է երևանյան ժամանակով 15:30-ին և բացվել մեկ ժամ անց: Այդ ընթացքում ուղևորներն ստիպված են եղել սպասել դրսում, իսկ Համբուրգի օդանավակայանում վայրէջքի կատարել պատրաստվող մի քանի չվերթներ տեղափոխվել են այլ օդանավակայաններ:
Համբուրգի ոստիկանությունից տեղեկացրել են, որ բույրի տարածման խնդիրն առաջացել է վերահսկման կենտրոնական գոտում, որտեղ ստուգում են ուղեբեռները:

1
Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак Карапетян
2
По новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян»
3
Что будет если 102-я российская военная база выйдет из Армении?
4
Ни один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак Карапетян
5
Всё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян



