«Երրորդ հանրապետությունը» դադարեցրել է մասնակցությունը «Համախմբման» և ՀԴԿ-ի հետ համագործակցության համաձայնագրին
ОБЩЕСТВО«Երրորդ հանրապետություն» կուսակցությունը դադարեցնում է մասնակցությունը 2017թ. հունվարի 17-ին «Համախմբում», «Երրորդ հանրապետություն» և Հայաստանի դեմոկրատական կուսակցությունների կողմից ստեղծված համագործակցության համաձայնագրին։
Կուսակցության նախագահ Վիկտոր Դալլաքյանը Tert.am-ի հետ զրույցում հստակեցրեց, որ հրաժարվում են համաձայնագրից, և ոչ թե դադարեցնում համագործակցությունը պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ:
Նշենք, որ ավելի վաղ Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը ևս հայտարարել էր, որ դադարեցնում է համագործակցությունը:
Վիկտոր Դալլաքյանը հրաժարվեց պատասխանել մնացած հարցերին` նշելով, որ մանրամասներին կանդրադառնա ասուլիսի ժամանակ:
1
Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак Карапетян
2
По новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян»
3
Что будет если 102-я российская военная база выйдет из Армении?
4
Ни один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак Карапетян
5
Всё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян



