Հայտնի ֆիլմերի ամենազվարճալի «կիքսերը» (լուսանկարներ)
ФОТОՀասարակ հեռուստադիտողը դժվարությամբ է նկատում վիրպումները ֆիլմերում: Սակայն կինոմատոգրաֆի մեծ երկրպագուները կարող են նկատել այնպիսի մանր վրիպումներ, ինչպես օրինակ հայելու մեջ տեսախցիկի արտացոլանքն է կամ հերոսի աչքերի գույնի անբնական փոփոխությունը:
Համաշխարհային ճանաչում ունեցող այս ֆիլմերը, իհարկե, նկարահանվում են ընտրյալ պրոֆեսիոնալների կողմից, սակայն երբեմն նրանք էլ են սխալվում:
brainberries.co կայքը հավաքագրել ու ներկայացրել է համաշխարհային ամենահայտնի ֆիլմերի ամենազվարճալի վրիպումները:
Մատրիցա
Դուք է՞լ եք տեսնում տեսախցիկի արտացոլանքը կադրում...
X մարդիկ
Այս ֆիլմը պարզապես փայլում է իր կիքսերով, դրանում կարող եք ինքներդ համոզվել
Մարիա Անտուանետտա
Պարզվում է՝ կեդերը արդեն նորաձև էին 18-րդ դարի վերջում...
Հարրի Փոթեր
Սկզբում սափորը կոտրվում է և փշրվում մանր կտորների, սակայն հաջորդ կադրում արդեն երևում է, որ այն մասնատված է միայն երկու մասի:
Իսկ ահա այս տեսարանում միկրոֆոնների համար նախատեսված մարտկոցները բավականին անհաջող կերպով են թաքցված դերասանների հագուստի տակ:
Գլադիատոր
Գլադիատոր ֆիլմը, ինչպես գիտեք, պատմում է հռոմեական ժամանակաշրջանի մասին: Ով կմտածեր, որ այդ ժամանակ կառքերն արդեն աշխատեցնում էին գազի բալոններով:
Կարիբյան ծովահենները
Կարծես թե Ճնճղուկ Ջեքը հագուստի այս ֆիրմայի մեծ երկրպագուն է...
Սիրունիկը
Ջուլիա Ռոբերտսն այս կադրում կարծես թե կրուասան է ուտում, սակայն հաջորդ պահին այն, չգիտես ինչպես, այն վերածվում է բլիթի...