Ավստրիացին իր նոր բնակարանում 270 000 եվրո է հայտնաբերել և հանձնել ոստիկանությանը
ОБЩЕСТВОԱվստրիայի Գրաց քաղաքի բնակիչն իր նոր բնակարանի նկուղում 269 500 եվրո գումար է հայտնաբերել և գտածոյի մասին անմիջապես հայտնել է ոստիկանությանը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն` հղում անելով ավստրիական աղբյուրին:
Հաղորդվում է, որ 42-ամյա վարձակալը նոր բնակարան է տեղափոխվել այս տարվա սկզբին: Վերադասավորումներ անելով նկուղում` տղամարդը ստվարաթղթե արկղ է հայտնաբերել, որում թղթադրամների կապոցներ են եղել: Բարեխիղճ քաղաքացին առանց վարանելու ոստիկանություն է դիմել` ենթադրելով, որ այդ ծավալի գումարը կարող է առնչություն ունենալ որևէ քրեական պատմության հետ:
Ոստիկանությունից հաստատել են, որ նման դիմում իսկապես եղել է, սակայն այլ մանրամասներ չեն հաղորդվել:
1
Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности
2
При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт
3
До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank
4
Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по
новому адресу — ул. Ереванян, 3/4...
5
Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян



