Տասնյակ հազարավոր մարդիկ են կրկին դուրս եկել բողոքելու Ռումինիայի կառավարության դեմ
МЕЖДУНАРОДНОЕՌումինիայում տասնյակ հազարավոր մարդիկ են կրկին դուրս եկել կառավարության դեմ բողոքի ակցիայի, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Reuters-ին:
Փետրվարի 12-ին երկրի մայրաքաղաք Բուխարեստում՝ կառավարության շենքի առջեւ, հավաքվել Էր 50 հազար մարդ: Ժամը 21:00-ին (Երեւանի ժամանակով ժամը 23:00-ին) նրանք միաժամանակ իրենց գլխավերեւում բարձրացրել են կարմիր, դեղին եւ կապույտ գույների թղթեր՝ այդ կերպ ձեւավորելով ռումինական դրոշը:
Երկրի մյուս քաղաքներում, ինչպես նաեւ արտասահմանում բողոքի են դուրս եկել եւս տասնյակ հազարավորներ մարդիկ:
Ավելի վաղ Ռումինիայի կառավարությունը հրաժարվել Է այն ուղղումներից, որոնք կարող Էին հանգեցնել բանտերից կառավարող կուսակցության՝ կոռուպցիոն գործերով դատապարտված կողմնակիցների ազատ արձակմանը: Սակայն բողոքները չեն դադարում:
Հուզումների այս ալիքն ամենազանգվածայինն Է 1989 թվականի դեկտեմբերից ի վեր, երբ տապալվեց կոմկուսակցության իշխանությունը՝ Նիկոլաե Չաուշեսկուի գլխավորությամբ:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
3
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
4
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



