Նոյակերտում առավելագույն ձայներ հավաքել է գործող համայնքապետը
ОБЩЕСТВОԱրարատի մարզի Նոյակերտ համայքնում փետրվարի 12-ին անցկացվեցին համայնքի ղեկավարի հերթական ընտրությունները: Պայքարն ընթանում էր երկու թեկնածուների՝ գործող համայնքապետ, ՀՀԿ անդամ Հովհաննես Հարությունյանի եւ անկուսակցական Էդուարդ Սարգսյանի միջեւ: Ընտրելու իրավունք ունեցող 1529 քաղաքացիներից ընտրությանը մասնակցել են 747-ը, որոնցից գործող համայնքապետի օգտին են քվեարկել 691-ը, իսկ Էդուարդ Սարգսյանի օգտին՝ 52 քաղաքացի: Անվավեր են ճանաչվել չորս քվեաթերթիկ:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում 13/1 ընտրական տեղամասի ընտրական հանձնաժողովի նախագահ Մարիետա Խաչատրյանն ասաց, որ ընտրություններն անցել են հանգիստ պայմաններում՝ առանց որեւէ միջադեպի: «Չենք ստացել նաեւ ոչ մի դիմում-բողոք»,- ընդգծեց Խաչատրյանը:
Հովհաննես Հարությունյանը Նոյակերտի համայնքապետի պաշտոնը ստանձնել է 2012 թվականի նոյեմբերի 12-ին:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



