ՌԴ-ն հրապարակել Է ԻՊ-ի զինյալների կողմից Պալմիրայի հուշարձանների ավերման տեսագրությունը
ОБЩЕСТВОՌուսաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակել Է «Իսլամական պետության» (ԻՊ) զինյալների կողմից Սիրիայում հնադարյան Պալմիրայի օբյեկտների ոչնչացման տեսաապացույցներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին: «Ռուսաստանի պաշտպանության նախարարություն հրապարակել Է ԻՊ-ի զինյալների կողմից Հնադարյան Պալմիրայի պատմաճարտարապետական համալիրի օբյեկտների ոչնչացման տեսաապացույցներ»,- փետրվարի 13-ին հայտնել Է գերատեսչության տեղեկատվության եւ զանգվածային հաղորդակցությունների դեպարտամենտը:
Դեպարտամենտի տվյալներով ռուսական անօդաչուն Պալմիրայի (Թամդորի) եւ հարակից շրջանների մոնիթորինգի ընթացքում «գրանցել Է ԻՊ-ի ահաբեկիչների կողմից հռոմեական ամֆիթատրոնի եւ տետրապիլոնի՝ հնադարյան քաղաքի գլխավոր տեսարժան շինությունների ճակատի բարբարոսական քանդման փաստը»:
Ճշտվում Է, որ կադրերում պարզորոշ երեւում Է, որ ահաբեկիչները պայթեցրել են պրոցենիումը՝ հնադարյան հռոմեական թատրոնի կենտրոնական մասը եւ տետրապիլոնի (ուղղանկյուն շենքի, որ կառուցվել Է 270 թվականին) սյուները:
1
Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности
2
До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank
3
При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт
4
Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по
новому адресу — ул. Ереванян, 3/4...
5
Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян



