Քենիան ազգային աղետ Է հայտարարել երաշտի կապակցությամբ
ОБЩЕСТВОՔենիայի կառավարությունը երաշտի կապակցությամբ ազգային աղետ Է հայտարարել եւ պարենային օգնության համար դիմել համաշխարհային հասարակայնությանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Մենք հորդորում ենք միջազգային գործընկերներին՝ աջակցել իրադրությունը կարգավորելու կառավարության ջանքերին»,-ասված Է նախագահ Ուհուրու Քենիատայի հայտարարության մեջ:
Կարմիր խաչի գնահատումներով՝ պարենային օգնության կարիք ունի շուրջ 2,7 մլն մարդ:
Քենիատան չի ասել, թե որքան փող Է անհրաժեշտ: Հայտարարության մեջ նշվում Է, որ կառավարությունն արդեն հատկացրել Է 70 մլն դոլար: Օգնություն Է պահանջվում երկրի արեւելաաֆրիկյան երկրի 47 տարածաշրջաններից 23-ին:
«Կառավարությունը մտադիր Է ավելացնել օգնությունը՝ տրամադրելով կրկնակի ավելի սննդամթերք եւ կանխիկ վճարումներ»,-ասված Է հայտարարության մեջ:
ՄԱԿ-ի Համաշխարհային պարենային ծրագիրը հայտարարել Է, որ իրեն 22 մլն դոլար չի բավականացնում առաջիկա ինն ամիսներին աջակցություն ցուցաբերելու համար, ներառյալ դպրոցական սննդի տրամադրումը 428 հազար աշակերտների, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
На имена Зеленского и Ермака были обнаружены заграничные паспорта (Фото)
2
Обеспокоенная Европа поднимает голос: авторитетные международные деятели предупреждают: «в Армении у...
3
Госпожа прокурор, когда-то вы рыдали в кабинете генерала… А теперь фабрикуете дело против этого же г...
4
Правительство готовит новую дубинку в «красивой» упаковке: «Паст»
5
На что указывают позорные цифры? «Паст»



