Հայ երգիչներն ու «Գրեմմին». շոու բիզնեսում ովքեր են հետևել մրցանակաբաշխությանը, ովքեր՝ ոչ
ФОТОԱյս գիշեր կայացավ տարվա գլխավոր երաժշտական իրադարձությունը՝ «Գրեմմի» 59-րդ մրցանակաբաշխությունը։ Համաշխարհային հայտնիություն ունեցող արտիստները հավաքվել էին «Սթեյփլս» համալիրում՝ ելույթ ունենալու և ստանալու հեղինակավոր ու բաղձալի մրցանակները:
Tert.am Life–ը հայ երգիչ–երգչուհիներից հետաքրքրվել է՝ որքանով են հետաքրքրված այս իրադարձությամբ։
Սոնա Շահգելդյան
Սովորաբար հետևում եմ միջազգային մրցույթներին։ Ունեմ սիրելի կատարումներ, արտիստներ, բայց այս տարի «Գրեմմի» մրցանակաբաշխությանը չեմ հետևել ժամանակիս սղության պատճառով։ Երեխայիս եմ խնամում, աշխատում եմ։ Գրեթե, ժամանակ չեմ ունեցել անգամ համացանցով հետևելու։
Անուշիկ Ալավերդյան
Ճիշտ ասած, ժամի պատճառով չեմ հետևել, բայց, անպայման, դիտելու եմ կրկնությունը։ Սովորաբար, հետևում եմ միջազգային մրցույթներին։
Գրիգոր Կյոկչյան
Բնականաբար, ամեն տարի հետևում եմ։ Եթե մարդը հետաքրքրված է երաժշտական աշխարհով, սա կարևորագույն միջոցառումն է։ Կարծում եմ՝ որպես երգիչ պետք է հետևել տենդենցներին՝ ովքեր են նոմինացվում և ինչու, որն է սկզբունքը, որով աշխարհն է առաջնորդվում ու ինչպես է ստացվում, որ Ջասթին Բիբերի պես երգիչը, ով որոշ «դեմագոգ» երաժիշտների կարծիքով չունի այդ տաղանդն ու հնարավորությունները, ամեն տարի հայտնվում է «Գրեմմիի» հայտացուցակում, նոմինացվում։
Շարունակությունը՝ այստեղ: