Քանյե Ուեսթի հիշողությունը վերականգնվում է
ЛАЙФԸնդհանուր առմամբ մենք չէինք կասկածում, որ նյարդային խանգարումից հետո Քանյեի մոտ արդեն ամեն ինչ կարգին է, բայց, պարզվում է, նա հիշողության հետ կապված խնդիրներ է ունեցել: Նրա մենեջերի խոսքով՝ ռեփերի հիշողությունը դանդաղ, բայց հաստատուն քայլերով վերականգնվում է:

Եվ չնայած Ուեսթը հրաժարվել է մասնակցել «Գրեմմի»-ին, նրա մենեջեր Մալիք Յուսեֆը, ամեն դեպքում, ներկա է եղել մրցանակաբաշխությանը:
Յուսեֆը հայտարարել է, որ ռեփերն աստիճանաբար կազդուրվում է:
«Նա տուն է վերադարձել, եւ հիմա նրա առողջությունն օրեցօր բարելավվում է: Նրա հիշողությունը վերականգնվում է, ինչը շատ լավ է: Քանյեն բուժվել է, եւ դա ոգեշնչում է: Ուեսթը դեռեւս չի վերադարձել աշխատանքին, նա կենտրոնացած է բացառապես իր առողջության վրա»,- նշել է Մալիքը:
Աղբյուրը՝ TMZ
1
При поддержке Ucom в Ереване прошли ежегодные соревнования по гонкам дронов «Mini Whoop Drone Racing...
2
IDBank представил цифровую платформу Rate.Trading на выставке Toon Expo.Invest 2026
3
Аршака Карапетян отвечает на комментарии
4
Европейский курс Армении между обещаниями и обязательствами
5
Что будет, если выведут 102-ю базу? Аршак Карапетян



