Ֆրանսիայի ընտրություններում հաղթանակ տանելու Լե Պենի շանսերն աճում են. OpinionWay
МЕЖДУНАРОДНОЕԱռաջիկա ընտրություններում «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ, Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մարին Լե Պենի հաղթանակ տանելու շանսերն աճում են, սակայն դեռեւս բավարար չեն հաղթելու համար: Այդ են վկայում OpinionWay ընկերության անցկացրած հարցման տվյալները, որոնք հրապարակվել են փետրվարի 13-ին:
Այդ տվյալների համաձայն, Լե Պենն առաջվա պես ընտրությունների առաջին փուլի ֆավորիտն Է. նա կհավաքի ձայների 26 տոկոսը: Երկրորդ տեղում երկրի Էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնն Է՝ ձայների 22 տոկոսով: Առաջատարների եռյակը 1 տոկոսի տարբերությամբ եզրափակում Է Ֆրանսիայի նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը (21 տոկոս):
Ընտրությունների երկրորդ փուլում կանխատեսվում Է Մակրոնի հաղթանակը. նրա օգտին կքվեարկի ընտրողների 63 տոկոսը, իսկ Լե Պենի օգտին 37 տոկոսը: Միեւնույն ժամանակ, եթե «Ազգային ճակատի» առաջնորդի մրցակիցը դառնա Ֆիյոնը, նա նույնպես հաղթանակ կտանի ձայների 58 տոկոսով՝ Լե Պենի օգտին 42 տոկոսի դիմաց:
Հարցումը փետրվարի 10-12-ին անցկացվել Է Ֆրանսիայի 18-ից բարձր տարիքի 1590 բնակիչների շրջանում, որոնք ներառված են ընտրողների ցուցակում: OpinionWay-ի տեղեկատվության համաձայն, հարցման անճշտությունը կարող Է կազմել 1,1-ից մինչեւ 2,5 տոկոսային կետ:
Ֆրանսիայի նախագահի ընտրությունները կանցկացվեն երկու փուլով՝ ապրիլի 23-ին եւ մայիսի 7-ին:
1
Когда союзников не осталось: цена и последствия полной изоляции. Аршак Карапетян
2
Образовательная программа по кибербезопасности от Ucom и Microsoft Инновационного центра завершилась...
3
Лидер Движения «Всеармянский фронт» Аршак Карапетян проведёт пресс-конференцию на тему «События на Ю...
4
Секреты мира финансов в лагере «Айорди»: Idram&IDBank
5
«Сила одного драма» - благотворительной общественной организации «Орран»



