Կալիֆոռնիայի ազգային գվարդիան պատրաստության վիճակի Է բերված ամբարտակի փլուզման դեպքում
МЕЖДУНАРОДНОЕԿալիֆոռնիայի ազգային գվարդիան լիակատար պատրաստության վիճակի Է բերված Օրովիլ լճի ամբարտակի փլուզման դեպքում իշխանություններին ու բնակչությանը օգնություն ցուցաբերելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ջեֆրի Դեւիսը:
Կալիֆոռնիայում տեղավորված Է շուրջ 23 հազար ազգային գվարդիական: Ինչպես հավաստիացրել Է Պենտագոնի ներկայացուցիչը, այդ նահանգում ստորաբաժանումների «ողջ անձնակազմը լիակատար պատրաստության վիճակի Է բերված» ամբարտակի փլուզման դեպքում:
Կալիֆոռնիայի նահանգապետ Ջերի Բրաունը փետրվարի 13-ին արտակարգ դրության ռեժիմ Է հայտարարել երեք օկրուգների՝ Սաթերի, Բյութիի եւ Յուբայի տարածքում: Բյութիի օկրուգի շերիֆ Քոնի Հոնին մամուլի ասուլիսում տեղեկացրել Է, որ լճի ջրի մակարդակը «նկատելիորեն նվազում Է, սակայն տարհանման հրամանն ուժի Է մեջ Է մնում»: Նախնական տեղեկությունների համաձայն՝ այդ կարգադրությունը վերաբերում Է 188 հազար մարդու, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Когда союзников не осталось: цена и последствия полной изоляции. Аршак Карапетян
2
Образовательная программа по кибербезопасности от Ucom и Microsoft Инновационного центра завершилась...
3
Лидер Движения «Всеармянский фронт» Аршак Карапетян проведёт пресс-конференцию на тему «События на Ю...
4
Секреты мира финансов в лагере «Айорди»: Idram&IDBank
5
«Сила одного драма» - благотворительной общественной организации «Орран»



