Հայաստանի խորհրդարանը ընդունեց զորամասերի մասին օրենքը
ОБЩЕСТВОՀայաստանի խորհրդարանը 2-րդ ընթերցմամբ ընդունեց զորամասերի եւ հաստատությունների կարգավիճակի մասին օրինագիծը։ Նախագիծն ընդունվել է 95 կողմ ձայներով՝ առանց դեմ եւ ձեռնպահ քվեարկողների։
Օրինագիծը սահմանում է զինվորական մասեր եւ այլ ռազմական հաստատությունների, այդ թվում՝ ուսումնական հաստատությունների եւ հոսպիտալների գործառույթների առանձնահատկությունները։
Այսպես՝ զինվորական մասը իրավունք ունի ինքնուրույն տնօրինել իրեն ամրագրված գույքը, սակայն իրավունք չունի վաճառել այն կամ վարձով տալ։ Ունեցվածքի կառավարման իրավունքը չի վերաբերում զինծառայողների անձնական ունեցվածքին։
Զինվորական մասերի ծախսերը ֆինանսավորվում են պետական բյուջեից եւ օրենքով թույլատրելի այլ աղբյուրներից։
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час



