ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հորդորել Է բարեփոխել Անվտանգության խորհուրդը
МЕЖДУНАРОДНОЕՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը հորդորել Է բարեփոխել Անվտանգության խորհուրդը եւ միջազգային ֆինանսական հաստատությունները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Եթե վերցնենք, օրինակ, ՄԱԿ-ը, ապա այսօր ակներեւ Է բացահայտ անվստահությունն Անվտանգության խորհրդի նկատմամբ, այն բանի հստակ ըմբռնումը, որ Անվտանգության խորհուրդն այլեւս չի համապատասխանում այսօրվա աշխարհի տրամաբանությանը, որը տարբերվում Է այն աշխարհից, որը գոյություն ուներ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, երբ ստեղծվեց այդ խորհուրդը»,-ասել Է Գուտերիշը՝ Դուբայում ելույթ ունենալով կառավարման հարցերին նվիրված համաշխարհային գագաթնաժողովում:
Նրա կարծիքով՝ բազմաթիվ միջազգային կազմակերպություններ չեն կարողանում արդյունավետորեն արձագանքել ժամանակակից խնդիրներին:
«Մենք դժվարությունների ականատեսներն Էինք գլոբալ ֆինանսական ճգնաժամը հաղթահարելիս: Անհրաժեշտ են գլոբալ ինստիտուտների խորը բարեփոխումներ, Անվտանգության խորհրդի, ինչպես նաեւ ֆինանսական ինստիտուտների գործունեության հետ կապված բարեփոխումներ… Բայց բարեփոխումների կարիք ունեն նաեւ մեր աշխատանքի բոլոր ասպեկտները»,-նշել Է համաշխարհային կազմակերպության ղեկավարը:
Գուտերիշն ընդգծել Է, որ եկել Է նաեւ զարգացման ոլորտում ՄԱԿ-ի համակարգը բարեփոխելու ժամանակը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
«Фишки» власти рушатся одна за другой: «Паст»
2
На последнем раздельном пляже Европы вспыхнула драка: туристка нарушила столетний запрет и прорвалас...
3
План Азербайджана, дошедший до ООН. Почему Самвел Карапетян и «Сильная Армения» были правы и как вла...
4
Помимо всего прочего, это просто бесчеловечно: «Паст»
5
В знак солидарности с гражданскими и духовными деятелями, которым грозит несправедливое преследовани...



