Շուրջ 5 հազար չինացի զինյալներ են կռվում Սիրիայում. դեսպան
МЕЖДУНАРОДНОЕՉինաստանի Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանից ժամանած շուրջ 5 հազար ահաբեկիչներ են կռվում Սիրիայի տարածքում, որտեղ նրանք հայտնվել են Թուրքիայի օգնությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել Է Չինաստանում Սիրիայի դեսպան Իմադ Մուստաֆան:
«Չինաստանից սերված ահաբեկիչների թվաքանակը հակամարտության ընթացքում զգալիորեն ավելացել Է: Ներկայում մենք կարող ենք խոսել 5 հազար զինյալների մասին»,-ասել Է Մուստաֆան:
Դեսպանն ընդգծել Է, որ չինացի զինյալները Սիրիա են հասել Թուրքիայի տարածքով: «Այո՛, Թուրքիայի տարածքով: Նրանցից ոչ ոք չի ժամանել Շվեյցարիայից, Շվեդիայից կամ այլ երկրներից… Նրանք բոլորն Էլ Սիրիա են ժամանել Թուրքիայից, որը նրանց համար պայմաններ Էր ստեղծում Սիրիա անցնելու համար, ինչպես որ դա նրանք անում Էին ԴԱԻՇ-ի համար»,-ընդգծել Է դեսպանը:
«Որպես օտարերկրյա դիվանագետ ես կարող եմ ասել, որ առանց Թուրքիայի աջակցության, հրահրման, գաղափարախոսական մեքենայությունների, նրանք գոյություն չԷին ունենա»,-ասել Է նա:
ՉԺՀ-ի Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանի տարածքում, Չինաստանի իշխանությունների տվյալներով, գործում Է «Արեւելյան Թուրքստան» ահաբեկչական խմբավորումը, որին Պեկինը մեղադրում Է միջազգային ահաբեկչական կազմակերպությունների, մասնավորապես, «Ալ Քաիդա»-ի հետ կապերի մեջ: Ինչպես նշվել Է ԶԼՄ-ներում, «Արեւելյան Թուրքստանը» հավաքագրում Է տեղի բնակիչների եւ նրանց ուղարկում Սիրիայում եւ Իրաքում ծայրահեղականների պատրաստման ճամբարներ:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
3
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
4
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан
5
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom



