Վակումային փաթեթավորման մթերքների վնասակար ազդեցության մասին
ФОТОԲժիշկները խորհուրդ են տալիս հնարավորինս զերծ մնալ փաթեթավորված սննդի օգտագործումից։ Ըստ Դանիայի տեխնիկական համալսարանի մասնագետների` վտանգավոր է հատկապես վակուումային փաթեթավորումների մեջ պահվող սնունդը։
Վիճակագթության արդյունքները ցույց տվեցին, որ նման սննդի հետևանքով թունավորված յուրաքանչյուր 4-րդ հիվանդ մահանում է։
Վակուումային` անօդաթափանց փաթեթավորումը հիանալի պայման է որոշ վտանգավոր մանրէների բազմացման համար։ Թթվածնի պակասի դեպքում մանրէների որոշ տեսակներ 4 անգամ ավելի ագրեսիվ են դառնում և արագ զարգանում։ Այս մանրէն կարող է զարգանալ անգամ սառնարաններում։
Մանրէն գտնվում է մեր ամենօրյա օգտագործման գրեթե բոլոր մթերքներում` կաթում, պաղպաղակում, պանրում, մսում, թարմ բանջարեղեններում, ձկան մսում և այլն։
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: