Գազարի 10 օգտակար հատկություններ, որն անհնար է անտեսել
ФОТОԻնչպես գիտենք տարվա այս սեզոնին ամենամատչելի բանջարեղեններից մեկը գազարն է, ուստի չպետք է մոռանալ այն ներառել ամենօրյա կերակրացանկի մեջ:
Նախաճաշին և ճաշին կարող եք օգտագործել հում գազար գրեթե ամեն օր: Իսկ կաթի ու գազարի համադրությունը բավականին կարող է թեթևացնել հազը, օգտակար է նաև խրոնիկ բրոնխիտի, թոքաբորբի ժամանակ: Հում գազարը նաև ամրացնում է լնդերը:
Գազարը A, B, C, D, E, K վիտամինների հիանալի աղբյուր է: Պարունակում է նաև պեկտին, բջջանյութ, ֆոլաթթու, կարոտին և այլն:
care2.com- տեղեկացնում է, որ գազարը ոչ միայն օգտակար է տեսողության համար, այլև կարող է նվազեցնել սրտանոթային հիվանդությունների առաջացման հավանականությունն, ինչպես նաև` պաշտպանել քաղցկեղից, լավացնում է թոքերի աշխատանքը:
Գազարն օգտակար է ստամոքսի, լյարդի, փայծաղի բորբոքային հիվանդությունների, սեռական թուլության, արգանդի բորբոքումների, մարսողության խանգարման, ականջացավի, թոքաբորբերի, դաշտանի խանգարման, երիկամի բորբոքումների համար։
Եթե ամեն օր գազար ուտեք կամ գազարի հյութ խմեք, արյան մեջ կիջնի խոլեստերինի մակարդակը և բարձր ճնշումը: Մասնագետները բարձր ճնշում ունեցող մարդկանց խորհուրդ են տալիս օրական երկու անգամ կես բաժակ թարմ քամած գազարի հյութ խմել, արդյունքում մոտ մեկ ամսվա ընթացքում այն կկարգավորի ճնշումը:
Գազարի չափավոր օգտագործումը ոչ մի վնաս չի հասցնի նույնիսկ շաքարային դիաբետ ունեցողներին: Մարդիկ, ովքեր դիաբետ ունեն, պետք է գազար ուտեն կամ գազարի հյութ խմեն մի քանի օրը մեկ:
Գազարը ոչ մի դեպքում չի կարելի օգտագործել հետևյալ դեպքերում՝ գինու, գարեջրի կամ որևէ այլ ալկոհոլային խմիչքի հետ: Բանն այն է, որ կարոտինը և ալկոհոլը միասին կարող են թունավոր նյութեր առաջացնել լյարդի մեջ, որն էլ կարող է լյարդի մի շարք հիվանդությունների պատճառ դառնալ:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: