Հարվարդում հայտնագործված նոր մարտկոցը կարող է անխափան գործել մեկ տասնամյակից ավել
ФОТОՀարվարդի համալսարանի գիտնականները մի ձև են հայտնաբերել, այսպես կոչված, «հոսքային մարտկոցները» ավելի պրակտիկ դարձնելու համար։ Հոսքային մարտկոցները հոսանքը պահում են հեղուկով լի տարաներում։ Մինչև վերջին հայտնագործությունը այդ մարտկոցները մի քանի լիցքային ցիկլից հետո արագ տեմպերով դեգրադացվում էին՝ պահպանվող լիցքի չափի և պահպանման ժամկետի հատկանիշներում։ Նոր հայտնագործության շնորհիվ հնարավոր է դարձել լուծել այդ խնդիրը։

Առաջին հայացքից աննշան թվացող այս գյուտն իրականում հսկայական քայլ է մարդկության համար, քանի որ դրա ճիշտ կիրառման արդյունքում մենք ավելի ենք մոտենում մաքուր էներգիայով ապրելուն։ Մաքուր էներգիան նույն վերականգնվող էներգիան է, որը մարդիկ կարողանում են ստանալ քամու, ջրի և արևի ներուժն օգտագործելով, և որոնք տեսականորեն անսպառ են։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
3
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию



