ՌԴ-ում Ստալինին համակրողների թիվը հասել Է 16-ամյա առավելագույնին. հարցախույզ
ОБЩЕСТВОՅոսիֆ Ստալինի՝ որպես երկրի առաջնորդի գործունեությանը հավանություն տվողների թիվը Ռուսաստանում վերջին 16 տարում հասել Է առավելագույն ցուցանիշի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են «Լեւադա-կենտրոնի» սոցհարցման տվյալները:
Եթե 2006 թվականի մարտին ՀԿ(բ)Կ (Համամիութենական կոսմունիստական (բոլշեւիկների) կուսակցության) Կենտկոմի գլխավոր քարտուղարին «հիացմունքով», «հարգանքով» եւ «համակրանքով» Էր վերաբերվում հարցման մասնակիցների 37 տոկոսը, ապա այս տարվա հունվարին դրանց թիվն աճել Է մինչեւ 46 տոկոս, գրել Է ՌԲԿ-ն՝ վկայակոչելով հրատարակության տնօրինության տակ հայտնված հետազոտությունը:
Ռուսաստանի բնակիչներն սկսել են ավելի լավ վերաբերվել նաեւ Լեոնիդ Բրեժնեւին եւ Վլադիմիր Պուտինին: Բրեժնեւին համակրողների քանակը 11 տարում 39 տոկոսից մեծացել Է մինչեւ 47 տոկոս, իսկ Ռուսաստանի նախագահ Պուտինին համակրողներինը՝ 76 տոկոսից մինչեւ 83 տոկոս: Այս երեք պետական գործիչները հարցման ֆավորիտներն են:
1
Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак Карапетян
2
По новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян»
3
Что будет если 102-я российская военная база выйдет из Армении?
4
Ни один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак Карапетян
5
Всё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян



