Քրիստինե Պեպելյանը և Միհրան Ծառուկյանը երգեցին սիրահարների համար
ФОТОBlognews.am-ը գրում է.
Միհրան Ծառուկյանը և Քրիստինե Պեպելյանը համատեղ համերգ են ունեցել՝ սիրո տոնին նվիրված։ Երգիչներն իրենց կատարումներով շնորհավորել և ուրախացրել են սիրահար զույգերին: BlogNews.am-ը ներկա էր համերգին և ֆիքսել է ամենահետաքրքիր պահերը:
«Երեկոյի ընթացքում կհնչեն պոզիտիվ և սիրային երգեր, այն երգերը, որոնց հետ կապված ես հիշողություններ ունեմ: Կան նաև պարային և մեղեդային երգեր, կա նաև պրեմիերա, և պետք է երգեմ իմ ուսանողների հետ, ովքեր սովորում են Երևանի պետական կոնսերվատորիայում, ու ես նրանց դասախոսն եմ: Սա մեր համատեղ աշխատանքն է, և ես ուրախ եմ, որ ունեմ հնարավորություն ներկայացնելու նրանց։ Մարդիկ կտեսնեն, թե որքան գունավոր և յուրահատուկ են նրանք: Երգելու ենք «Մարտիկի երգը», նոր գործիքավորում ենք արել։ Հուսանք՝ մարդիկ կհավանեն»,- նշեց Քրիստինե Պեպելյանը։
Խոսելով նոր աշխատանքների մասին՝ Քրիստինեն նշեց, որ երկու աշխատանք է պատրաստում, որոնց հիման վրա տեսահոլովակ կնկարահանի. «Ավելի դանդաղ և բավականին տխուր երգեր են: Սկզբում մի քիչ տարակուսում էի՝ երգեմ, թե ոչ, քանի որ դրանք շատ տխուր պատմություններ են, բայց չկարողացա, քանի որ շատ էի սիրել երգերը, և հեղինակներն էլ ինձ էին պատկերացնում այդ երգերը կատարելիս: Երգերի հեղինակները երկու նոր անուններ են՝ Գուրո Գասպարյան և Ժակլին Թադևոսյան: Մեկը կոչվում է «Կամաց-կամաց», մյուսն էլ՝ «Հավատա»: Մարտին արդեն կնկարենք տեսահոլովակները»:
Երգիչ Միհրան Ծառուկյանն էլ առավոտյան էր վերադարձել հայրենիք, բայց, ինչպես նա խոստովանեց, նման փորձ ունեցել է և ամեն ինչ կանի, որ համերգը լավ անցնի. «Ես առհասարակ Վալենտինի տոնն անցկացնում եմ համերգային մթնոլորտում, հանդիսատեսի հետ շփումով»:
Խոսելով նոր համերգային արշավից՝ երգիչը նշեց. «Մարտ ամսին մեկնելու եմ ԱՄՆ, դեպի Մեքսիկա պետք է նավով գնանք, որից հետո կվերադառնամ «Ֆուլ հաուսի» նկարահանումներին, որից հետո «Ֆուլ հաուսով» կմեկնենք Ռուսաստան։ Ունենք երեք համերգ, 25 քաղաք համերգային ծրագրով շրջելու ենք»:
Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի
Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի