Մոսկվա-Երևան երթուղին իրականացնող ավտոբուսը վթարի է ենթարկվել. բոլոր ուղևորները ՀՀ քաղաքացիներ են
ОБЩЕСТВОԱԻՆ մամուլի ծառայությունից տեղեկանում է, որ փետրվարի 15-ին, ժամը 17:05-ին ՌԴ ԱԻՆ ՃԿԿ-ից տեղեկություն է ստացվել, որ Մ-4 ավտոճանապարհի (դաշնային) 1142 կմ-ին (Կուշովսկայայի շրջան) տեղի է ունեցել ՃՏՊ. Մոսկվա-Երևան երթուղին իրականացնող “Setra” մակնիշի АМ 97 РМ 999 պետհամարանիշով ավտոբուսը բախվել է “МАН” մակնիշի М613АН161 պետհամարանիշով բեռնատար ավտոմեքենային: Ավտոբուսում եղել է 9 ուղևոր, որոնց թվում երեխաներ չեն եղել:
Բոլոր ուղևորները ՀՀ քաղաքացիներ են: ՃՏՊ-ի արդյունքում ավտոբուսի ուղևորներից տուժել են 2-ը՝ ՀՀ քաղաքացիներ՝ 1953 թ. ծնված Ռոբերտ Մելիքի Պետրոսյան և 1968 թ. ծնված Քյարամ Խդրի Մամոյան: Վերջիններս և բեռնատարի վարորդը տեղափոխվել են Կուշովսկայայի կենտրոնական հիվանդանոց: Զոհեր չկան:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



