Օղու ոչ ավանդական գործածություններ, որոնք օգտակար կլինեն բոլորին
ФОТОԲնական է, որ մարդկանց մեծամասնությունը նախապաշարմունքներ ունի օղու հանդեպ, սակայն երբեմն այն կարող է չափազանց օգտակար լինել։ Պարզվում է, որ օղին օգտագործվում է ոչ միայն լարվածությունը հանելու և հանգստանալու համար, այլ նաև մի շարք առօրյա խնդիրներ լուծելու։
BlogNews-ը կազմել է օղու ոչ ավանդական գործածությունների ցուցակ, և եթե նույնիսկ դուք այն մարդկանցից եք, ովքեր տանել չեն կարողանում ալկոհոլը, Ձեզ նույնպես անհրաժեշտ է մեկ շիշ էժանագին օղի ունենալ տանը, որովհետև դա կարող է պետք գալ հետևյալ իրավիճակներում.
1. Ծխախոտի հոտի հեռացում
Նույնիսկ ծխող մարդու ավտոմեքենայի նստատեղերը կթարմանան, եթե դրանց վրա լցնեք 1։1 հարաբերությամբ օղու և ջրի խառնուրդ։ Նույն լուծույթը կարող է հեռացնել հին հետքերը, որոնք մնացել են մեքենայի սրահում կամ տան կահույքի վրա։ Բացի այդ՝ ալկոհոլը կախտահանի Ձեր ունեցվածը, իսկ սպիրտի հոտը րոպեների ընթացքում կանցնի։
2. Ապակիների մաքրում
Օղին կարող է փոխարինել նաև այն հեղուկներին, որոնք օգտագործում եք ապակիները և հայելիները մաքրելու համար։
3. Բորբոսի հեռացում
Երբեմն շատ մեծ ջանքեր են անհրաժեշտ, որպեսզի հեռացնեք սալիկների կարերի մեջ առաջացած բորբոսը։ Օղին կհեշտացնի այս գործը ևս։ Պարզապես մաքուր օղին լցրեք այդ կարերի վրա և 5–10 րոպե անց մաքրեք սպունգով։
4. Բույսերի պահպանում
Հաճախ մեր սիրելի բույսերը վարակվում են բույսոջիլով, որի դեմ պայքարը գրեթե անհնարին է։ Սակայն օղին կարող է օգնել Ձեզ. պարզապես մի կտոր բամբակ թրջեք օղու մեջ և մաքրեք վարակված տերևները, ու բույսը կփրկվի։
5. Փայլեցում
Խեցեգործությունը, ճենապակին, ապակին և նույնիսկ մետաղյա իրերը կսկսեն փայլել, եթե դրանք մաքրեք օղիով։
6. Ջահի մաքրում
Մետաղապակյա ջահերի սիրահարները գիտեն, թե ինչքան բարդ է դրանք մաքրելը։ Սակայն այս անգամ ևս օղին կօգնի Ձեզ։ Պարզապես 3-4 ճ/գ օղի լցրեք 0.5լ ջրի մեջ և ստացված լուծույթով ցողեք ջահը։ Լուծույթը կհեռացնի նույնիսկ ամենաամուր կեղտը։
7. Օճառի հետքերի հեռացում
Օճառի ամանի մեջ մնացած հետքերը կարելի է հեռացնել օղու օգնությամբ՝ այն օճառամանի վրա լցնելով և մի քանի րոպե անց լվանալով։
8. Կոշիկների թարմացում
Եթե ցանկանում եք հեռացնել կոշիկներում առկա հոտը, ապա պետք է պարզապես կոշիկի ներսը ցողել օղով լուծույթ և թողնել, որ այդպես չորանա։