Եկատերինբուրգի ամենահայտնի բանդիտական գերեզմանոցը (Լուսանկարներ)
ФОТО1991թ.-ի դեկտեմբերի 26-ին` Սովետական Միության պաշտոնական փլուզումից հետո, Ռուսաստանում դռներ բացվեցին մասնավոր ձեռնարկությունների համար` կապիտալիստական գործունեություն ծավալելու համար: Նոր գումարներ էին մտնում երկիր, իհարկե դեռևս իշխանությունների հսկողության ներքո: Այս գումարների մեծ մասը կուտակվում էր իշխանական պաշտոնյաների գրպաններում: Իսկ պաշտոնյաները հենց մաֆիայի անդամներն էին, և շուտով այս մարդիկ շատ արագ հարստություն կուտակեցին:
Մաֆիայում շրջանառվող գումարների, հարստության այս հոսքի հետ մեկտեղ շուտով սկսեցին մարդիկ մահանալ:
1990-ականներին մաֆիայի մեջ պատերազմ է բռնկվում, և բազմաթիվ, այսպես կոչված, օրենքով գողեր սպանվում են դրա արդյունքում: Իսկ մաֆիայի անդամները, այս մարդկանց որպես կուռք ընդունելով, անհավանական, տարօրինակ փորագրություններով ու նկարներով գերեզմանաքարեր են տեղադրում:
Ռուսաստանի Եկատերինբուրգում հանդիպող այս գերեզմանաքարերի ոճը գրեթե չի տարբերվում: Պատկերվում էին շքեղ, բոլոր մանրամասներով մեքենաներ, ալկոհոլային խմիչքներ, երբեմն նույնիսկ ալկոհոլային խմիչքների շշերը մեքենաների վրա: Ակնհայտորեն մաֆիայի ներկայացուցիչների մեքենայի ամենանախընտրելի մակնիշը Մերսեդեսն է եղել:
Ստորև կարող եք դիտել տարօրինակ այդ գերեզմանաքարերից մի քանիսը: