Ереван, 31.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Գյումրին ներուժ ունի զբոսաշրջիկին գրավելու. քաղաքապետ Բալասանյանը քաղաքի բարեկարգման հավակնոտ ծրագրեր է մատնանշում

ОБЩЕСТВО

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը կարծում է, որ քաղաքի զարգացման համար անհրաժեշտ է ակտիվ համագործակցություն ներդրողների հետ:  «Արմենպրես»-ը զրուցել է Սամվել Բալասանյանի հետ առաջիկայում նախատեսված ծրագրերի, ներդրումների համար առավել հեռանկարային ուղղությունների եւ նմանատիպ այլ հարցերի շուրջ:

Պարոն Բալասանյան, օրերս աշխատանքային այցովԳյումրիում էր վարչապետ Կարեն Կարապետյանը: Ընդգծվեց, որ կառավարությունը շահագրգիռ է Գյումրիումներդրումներ ներգրավելու հարցում: Գյումրիում ի՞նչներդրումային ուղղություններ կառանձնացնեք, ո՞րուղղություններն են առավել հեռանկարային:

-Պատմական քաղաքի վերակառուցման համար լուրջ ծրագիր է առաջ քաշել վարչապետը: Սա  կառավարության հետ իրականացվող առաջին պիլոտային ծրագիրն է, որի շրջանակում նախատեսվում է վերակառուցել Գյումրու պատմական միջուկ հանդիսացող 2 փողոց՝ Ռուսթավելու և Շիրազի:  Ծրագրի իրագործման նպատակով ստեղծվելու է հատուկ հիմնադրամ, որտեղ լուրջ գումարներ կներդրվեն: Այս ամսվա սկզբին վարչապետն աշխատանքային այցով Գյումրիում էր, նրա հետ Գյումրի էին եկել նաև մեծ թվով գործարարներ, ովքեր հետաքրքրված են ներդրումային ծրագրով: Վարչապետի մասնակցությամբ  այդ օրը Գ յումրու տեխնոլոգիական կենտրոնում տեղի ունեցավ Կումայրի պատմական կենտրոնի զարգացման նախագծի շնորհանդեսը, որի նախագիծը մշակել են ՀՀ կենտրոնական բանկն ու «Հույս» Գյումրու շենացման հիմնադրամը: Շնորհանդեսի ընթացքում ներկայացվեցին ծրագրի շրջանակներում Գյումրիում կատարված աշխատանքների արդյունքները,  հետագա անելիքները: Գյումրու զարգացման ծրագրի առաջին քայլերն արդեն արված են, իսկ հետագա զարգացման համար մենք բոլորս մեր ջանքերը պետք է ներդնենք:

 -Վարչապետի այցի ընթացքում խոսվեց պատմական շենք-շինությունների ներկայիս վիճակի, դրանց պահպանման ու վերականգնման մասին: Ի՞նչ քայլեր եննախատեսված այդ ուղղությամբ: Արդյո՞ք մշակութային արժեք ներկայացնող շինությունների ամբողջական հաշվառում կա, որքանո՞վ դրանք կարող ենօգտագործվել զբոսաշրջության նպատակով:

-Այո, իհարկե, կա:  Ընդհանուր հաշվառում, ուսումնասիրություններ Գյումրիում իրականացրել է նաև «Հույս» Գյումրու շենացման հիմնադրամը և վարչապետի այցի օրը, ինչպես նշեցի արդեն, ներկայացվեց նաև այդ ծրագիրը: Գյումրու զարգացման համար անհրաժեշտ է ակտիվ համագործակցություն ներդրողների հետ:

-«Շիրակ» օդանավակայանի վերագործարկմամբ պայմանավորված՝ շատ է խոսվում Գյումրիում զբոսաշրջության զարգացմանը զարկ տալու մասին: Ի՞նչակնկալիքներ կան զբոսաշրջիկներին ներգրավելու տեսանկյունից:

-Տեսեք, «Պոբեդա» բյուջետային ավիաընկերությունը անցած տարվա դեկտեմբերից սկսեց թռիչքներ իրականացնել Գյումրու «Շիրակ» օդանավակայանից, և այսօր էլ այս ավիաընկերությունը շաբաթական 3 անգամ թռիչքներ է իրականացնում, այն էլ գերբեռնված: Նախատեսված է 10 միլիոն դոլարի ներդրում կատարել «Շիրակ» օդանավակայանում, որից 2.5 մլն սպասարկման սրահի վերանորոգման համար:

-Օդանավակայանի գործարկմամբ պայմանավորված՝ հարակից հատվածների ենթակառուցվածքների զարգացման անհրաժեշտություն կա: Գյումրու քաղաքապետարանն ի՞նչ ծրագրեր է նախատեսում:

-Քաղաքապետարանն իր ունեցած հնարավորությունների սահմանում տարբեր կառույցների և ներդրումներ կատարելու պատրաստակամություն հայտնող անհատների հետ է համագործակցում՝ Գյումրիում տուրիզմը զարգացնելու համար: Գյումրեցի գործարար Կարեն Գոմցյանը նախաձեռնել է և իրականացնելու է Գյումրու շուկայի վերականգնումը: Շուկայի վերակառուցման համար շատ մեծ գումար է ներդրվելու, արդյունքում ունենալու ենք յուրահատուկ մի կառույց: Այն իր մեջ կներառի քաղաքի կոլորիտը, որը և կկարողանանք ցույց տալ քաղաք եկող զբոսաշրջիկին: Զբոսաշրջիկների համար ևս մեկ գրավիչ կառույց է Գյումրու հին թատրոնի շենքը, որը տրվեց «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնին, նախատեսվում է շենքի վերակառուցում, այգու բարեկարգում: Զբոսաշրջիկին Գյումրի բերելու համար խթան կհանդիսանա նաև Հյուսիս-հարավ մայրուղու շահագործումը: Տուրիզմի զարգացումը քաղաքում իր հետ կբերի ֆինանսական մեծ շրջանառություն:  

- Խոսվեց ենթակառուցվածքների մասին, քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող մշակութային կենտրոնների, ճանապարհների բարելավմանտեսանկյունից ի՞նչ անելիքներ կան:

-Գյումրու քաղաքապետարանն իր ունեցած հնարավորությունների շրջանակներում շարունակելու է բարեկարգումը՝ փողոցների, քաղաքի արտաքին լուսավորության, կանաչապատման ուղղությամբ: Մեր կողմից ձեռնարկված աշխատանքները տարբեր կազմակերպությունների հետ համատեղ ենք իրականացնելու:  2017 թվականին կմեկնարկի Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կողմից 23.8 միլիոն եվրո արժողությամբ դրամաշնորհային-վարկային ծրագիրը, որի շրջանակներում կիրականացվեն փողոցաշինական, քաղաքի լուսավորման ցանցի արդիականացման լայնածավալ աշխատանքներ, ինչը մեծ ձեռքբերում է Գյումրու համար:

Հարցազրույցը՝ Սյուզի Մուրադյանի

 

IDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствами