«Այո նա եղել է պաշտոնյայի որդի». Հարցազրույց սկանդալային մոդել Սյուզիի հետ
ФОТОՀայաստանի ամենասկանդալային մոդել Սյուզան Սեդրակյանը, վերջին օրերին հաճախ է սոցցանցերի իր գրառումներում կատարում, որոնցից պարզ է դառնում, որ նա միայնակ է մնացել:
Mediamall.am-ը այս կապակցությամբ մի քանի հարց ուղղեց Սյուզիին:
-Սյուզի, վերջին շրջանում հաճախ ենք նկատում սոցկայքի Ձեր էջերում գեղեցիկ, այսպես ասած, սիրահարված աղջկա գրառումներ, ում սիրտը կոտրել են: Ի՞նչ է դա նշանակում:
-Այո, այլևս ընկեր չունեմ, իմ սիտը ազատ է: Իրականում դա այնքան ինձ ցավ չի պատճառում, քանի որ հոգնել էի անառողջ հարաբերություններից:
-Իսկ ճիշտ են շոուբիզնեսյան կուլիսներում պտտվող այն խոսակցությունները, որ նա հայ օլիգարխ պաշտոնյաներից մեկի որդին էր: Ձեր նախորդ ընկերն էլ կարծեմ պաշտոնյայի տղա է եղել:
-Ճիշտ են, բայց թե ում որդին է այս անգամ ևս չեմ բացելու ոչ մի փակագիծ: Պարզապես կասեմ, որ իմ կյանքում հիմա ոչ ոք չկա: Ոչ ոքի հետ չեմ հանդիպում: Այսքանից ավել այս անգամ ոչ մի բառ չեմ ցանկանում ասել, եթե պետք լինի, ես ինքս կբացեմ բոլոր փակագծերը: Երբ ցանկանամ, բոլորն էլ նրա մասին կիմանան, չնայած, ով պետք է գիտի, ով էլ ոչ՝ չգիտի:
-Սյուզի, բայց զգացվում է, որ դեռ սիրում եք նրան: Հե՞շտ է ապրել առանց այդ մարդու:
-Որքան էլ դժվար լինի շարունակելու եմ ապրել այնպես, որ կարծես նա երբեք չի եղել, կարծես նրան երբեք էլ չեմ սիրել:
-Տեսեք հիմա Դուք բարդ իրավիճակում եք, ի՞նչ խորհուրդ կտաք Ձեր հոգեվիճակում հայտնված սիրահարներին:
-Պարզ ասեմ: Աղջիկներ ոչ մի տղա չպետք մնա անպատիժ: Մի թույլատրեք, որ ձեզ ցավացնեն :)))