Պենտագոնի ղեկավարը ՆԱՏՕ-ի գլխավոր սպառնալիքներ Է համարել ՌԴ-ի ագրեսիվ գործողություններն ու ահաբեկչությունը
МЕЖДУНАРОДНОЕՌուսաստանի ագրեսիվ գործողություններն ու ահաբեկչությունը ՆԱՏՕ-ի գլխավոր սպառնալիքներն են: Այդ մասին հայտարարել Է ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը՝ ամփոփելով ՆԱՏՕ-ի խորհրդի՝ Բրյուսելում կայացած նիստի արդյունքները:
Նա նաեւ հայտարարել Է, որ Ռուսաստանը պետք Է ըստ միջազգային նորմերի ապրի ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը վերականգնելու համար: Ընդսմին Մեթիսն ընդգծել Է, որ ԱՄՆ-ն առայժմ պատրաստ Է ՌԴ-ի հետ միայն քաղաքական, բայց ոչ ռազմական համագործակցության: Մեթիսի խոսքով՝ ինքը գրեթե կասկածներ չունի, որ ՌԴ-ն փորձել Է տարբեր երկրներում միջամտել ընտրություններին:
ԱՄՆ-ի պաշտպանությնան նախարարն ընդգծել Է, որ Վաշինգտոնը հավաստում Է ՆԱՏՕ-ի հանդեպ իր բոլոր պարտավորությունները: Նա հայտարարել Է, որ ռազմական ծախսերն ավելացնելու ԱՄՆ-ի կոչը շատ լավ Է ընդունվել ՆԱՏՕ-ի բոլոր երկրների կողմից: Էստոնիան, Հունաստանը եւ Մեծ Բրիտանիան իրենց ռազմական ծախսերում հասել են ՀՆԱ-ի 2 տոկոսի նշագծին, հայտնել Է Մեթիսը:
«Ռազմական ծախսերն արդարացի բաշխելու իմ ուղերձը լավ Է ընդունվել,-ասել Է նա:-ՆԱՏՕ-ի երեք երկրներ կարող են օրինակ ծառայել դաշինքի համար: Խոսքը Էստոնիայի, Հունաստանի եւ Մեծ Բրիտանիայի մասին Է, որոնք իրենց ռազմական ծախսերում արդեն հասել են ՀՆԱ-ի 2 տոկոսի նշագծին», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Европейская помощь или вмешательство? Спешные шаги Калласа: «Паст»
2
В Ханты-Мансийском автономном округе-Югре прошел медиатур для иностранных журналистов аккредитован...
3
Очередная неудача Никола Пашиняна: «Паст»
4
Впервые гражданин РА был удостоен «Почетной грамоты» от президента РФ: «Паст»
5
«Рубинян был тем, кто варил мне кофе»: «Паст»



