Հազարավոր վարդեր, սարեր ու նվագախումբ․ աստղերի անակնկալներն իրենց սիրելիներին
ФОТОԲոլորը փորձում են ուրախացնել իրենց սիրելիներին ու հաճելի նվերներ մատուցել։ Աստղերը նույնպես հետ չեն մնում, սակայն նրանց անակնկալներն ավելի մեծ ու մասշտաբային են լինում։
cosmo.ru-ն գրում է, որ այս տղամարդիկ ամեն կերպ փորձել են գոհացնել իրենց սիրելիներին։ Նրանք արել են անհնարինը, որպեսզի գրավեն իրենց ընտրյալի սիրտը։
Ահա, թե ինչ անակնկալներ են անում աստղերն իրենց սիրելիներին։
2013 թվականին Ռեփեր Քանյե Ուեսթը ֆուտբոլային դաշտ է վարձակալել, որպեսզի ամուսնության առաջարկություն անի հեռուստաասղտ Քիմ Քարդաշյանին։ Դաշտում են եղել Քիմի ընտանիքի անդամներն ու մեծ նվագախումբ։ Ռեփերը Քիմին թանկարժեք մատանի է նվիրել, իսկ ամբողջ ընթացքին հետևել են Քիմի ընտանիքի անդամները։
Երգիչ Սիլը մոդել Հայդի Քլումին առաջարկություն անելու համար Կանադական սարերից մեկի վրա փոքրիկ տնակ է կառուցել։ Այն 4 հազար մետր բարձրության վրա է եղել։ Սիլը Հայդիին ռոմանտիկ ընթրիքի է տարել, որտեղ և առաջարկել է ամուսնանալ իր հետ։
Դերասան Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Գարները հանդիպել են 2004 թվականին, իսկ մեկ տարի հետո Բենը որոշել է ամուսնության առաջարկություն անել։ Գարների 33-ամյակի ժամանակ ռեստորանին բեռնատար մեքենա է մոտեցել, որի մեջ նվերի մեծ տուփ է եղել։ Դերասանուհին վստահ էր, որ Բենն իրեն մեքենա է նվիրել, սակայն տուփի ներսում մեկ այլ փոքրիկ տուփ է եղել, որտեղ էլ ամուսնական մատանին էր։
Հունվարի սկզբին դերասան Ռայան Գոսթլինգը հաղթեց «Կոմեդիայի կամ մյուզիքլի լավագույն դերասան» անվանակարգում և բեմից շնորհակալություն հայտնեց կնոջը՝ Եվա Մենդեսին։ «Երբ ես երգում ու պարում էի, իմ կինը դաստիարակում էր մեր դստերն ու հղի էր մեր երկրորդ երեխայով։ Իմ բոլոր ձեռքբերումների համար ես միայն նրան եմ պարտական»,- ասել է դերասանը։
Երաժշտական պրոդյուսեր Մաքսիմ Ֆադեևն ամուսնական ամբողջ կյանքի ընթացքում (25 տարի) կնոջ տարեդարձին հազար վարդ է նվիրում։ Այս տարի Նատալիայի տարեդարձը Բալիում են նշել, որտեղ վարդեր չկան։ Մաքսիմը հազար քրիզանթեմ է նվիրել։
«Դու միշտ ինձ համար եղել ու մնում ես աղջիկ, սակայն այժմ ավելի խորն ու իմաստուն։ Ես ցանկանում եմ մահանալիս գլուխս քո ծնկներին դնել, քանի որ միայն այդ դեպքում ես կժպտամ։ Իմացիր, որ ես միշտ քո կողին եմ և ոչինչ չի կարող վնասել քեզ»,- գրել է պրոդյուսերը։